«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Լեդի Գագայի համերգը չի կայանա սպառնալիքների պատճառով

Լեդի Գագայի համերգը չի կայանա սպառնալիքների պատճառով
27.05.2012 | 01:08

Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան չեղյալ է հայտարարել Ինդոնեզիայում նախատեսված իր համերգն այն բանից հետո, երբ տեղի իսլամիստական խմբավորումներից մեկը սպառնացել է ուժ կիրառել՝ համերգը խափանելու համար։ Վերջիններիս կարծիքով երգչուհին «սատանայի պատգամաբերն» է։
Ջակարտայում ծրագրված համերգի համար վաճառվել է 50 հազար տոմս։

Կազմակերպիչների խոսքով` տոմսերի արժեքն ամբողջովին կփոխհատուցվի։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3550

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ