ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Կար­միր կո­վը կա­շին չի փո­խում

Կար­միր կո­վը կա­շին չի փո­խում
21.07.2020 | 15:15

Սո­վո­րու­թյուն է. 3-4 ա­մի­սը մեկ աչ­քի եմ անց­կաց­նում ա­րած-չա­րած, շա­հած-կորց­րածս... ու նաև հրա­պա­րա­կում­նե­րիս ար­ձա­գանք­նե­րը, վեր­լու­ծում բաց­թո­ղում­նե­րիս պատ­ճառ­ներն ու հետևանք­նե­րը։
Ար­դյո՞ք ա­սե­լի­քիս գույ­նե­րը խտաց­ված չեն, որ­քա­նո՞վ եմ չա­րա­շա­հել քն­նա­դա­տու­թյան դո­զան, «հե­րոս­նե­րիս» թո­ղե՞լ եմ հերք­ման հնա­րա­վո­րու­թյուն­ներ, թե՞ ոչ։
Ինքս ինձ քրք­րե­լու ըն­թաց­քում բա­ցա­հայ­տե­ցի մի բան, որին մինչև հի­մա ու­շադ­րու­թյուն չէի դարձ­րել։ Պարզ­վում է. հնա­րա­վո­րինս չեմ ան­տե­սում մի դեպք ու դեմք, որ խո­ցե­լի է և ու­նի հան­րու­թյանն ի­րա­զե­կե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն։ Ա­վե­լին, հան­գիստ չեմ թող­նում նաև ինձ մինչև խն­դի­րը տրա­մա­բա­նա­կան ա­վար­տին չհասց­նեմ։ Հա­մա­կերպ­վել և ըմ­բռ­նու­մով եմ տա­նում շր­ջա­պա­տիս նա­խա­տին­քը, երբ հետևո­ղա­կան անդ­րա­դարձ­ներս դառ­նում են ա­վե­լի հա­ճա­խա­կի ու ցցուն։ Գու­ցե։ Ե­թե այդ­պի­սին չլի­նեմ, հա­նու­նի ծա­ռա­յող դի­տար­կում­ներս, կար­ծում եմ, լիար­ժեք չեն կա­րող լի­նել, նե­րազ­դե­ցու­թյան պա­կաս կլի­նի և դժ­վար թե ինչ-որ ի­րա­վի­ճա­կի բա­րե­փոխ­մա­նը կամ սխալ­նե­րի շտկ­մանն ազ­դակ ծա­ռա­յեն։ Հա­կա­ռա­կը` ար­դյու­նա­վետ ար­դյունք է տվել։ Ի­մա` «Գ. Սուն­դու­կյա­նի ան­վան ազ­գա­յին ա­կա­դե­միա­կան թատ­րոն» ՊՈԱԿ-ը։


Տնօ­րեն Վար­դան Մկրտ­չյա­նի ոչ ա­դեկ­վատ պահ­ված­քին, դա­տա­րան­նե­րում նրա չե­ղարկ­ված հրա­ման­նե­րին, կա­մա­յա­կու­թյուն­նե­րին, ֆի­նան­սա­կան խախ­տում­նե­րին և ա­րա­տա­վոր այլ երևույթ­նե­րին մեկ տար­վա ըն­թաց­քում անդ­րա­դար­ձել եմ ա­վե­լի քան 15 ան­գամ։ Քն­նա­դա­տա­կան ծա­վա­լուն հոդ­ված­նե­րիս թատ­րո­նի սիա­մա­կան զույ­գը` գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վարն ու նրա մոտ գոր­ծա­տուի պաշ­տոն զբա­ղեց­նո­ղը չեն հա­մար­ձակ­վել հեր­քել և ոչ մի դարձ­վածք։ Ա­ռաջ­նորդ­վել են «Խո­սելն ար­ծաթ է, լռե­լը` ոս­կի», կամ «Լռու­թյու­նը հա­մա­ձայ­նու­թյան նշան է» սկզ­բուն­քով։ Եվ ճիշտ են վար­վել։ Միայն մի ան­գամ են կեն­դա­նու­թյան նշան­ներ ցույց տվել և ան­մի­ջա­պես «կարկ­տա­հար­վել» են փաս­տա­ռատ և ցա­վեց­նող «Եզ­նե­րին եղ­ջյուր­նե­րից են բռ­նում, մարդ­կանց` խոս­քե­րից» հոդ­վա­ծով։
Մայր թատ­րո­նում կոշ­տա­ցող մտա­հո­գիչ ի­րա­վի­ճա­կի և չա­րա­շա­հում­նե­րի մա­սին ֆեյս­բու­քյան է­ջե­րում, օ­րա­թեր­թե­րից մի քա­նի­սում հրա­պա­րա­կում­նե­րով հան­դես են ե­կել տար­բեր մաս­նա­գի­տու­թյան տեր մար­դիկ` թա­տե­րա­սեր, ման­կա­վարժ, բե­մադ­րիչ։ Իսկ ՊՈԱԿ-ի նախ­կին գլ­խա­վոր ադ­մի­նիստ­րա­տոր Մա­րիամ Հա­րու­թյու­նյա­նը նաև հայ­տա­րա­րու­թյուն է տվել ու­ժա­յին կա­ռույց­նե­րին, վե­րահս­կո­ղու­թյուն ի­րա­կա­նաց­նող մար­մին­նե­րին, բաց նա­մակ հղել վար­չա­պե­տին, նա­խա­րա­րին։


Դի­մում-բո­ղոք­ներն ան­հետևանք չեն մնա­ցել։ Մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյան աու­դի­տին հա­ջոր­դել են ՊԵԿ-ի և հար­կա­յի­նի մաս­նա­գի­տա­կան հանձ­նախմ­բե­րը` ար­դյունք­նե­րը` «ծրա­րա­վո­րել»։ Օգտ­վե­լով գաղտ­նիու­թյու­նից և փոր­ձե­լով մե­կընդ­միշտ փա­կան դնել շր­ջա­նառ­վող տա­րա­տե­սակ լու­րե­րին` Վար­դան Մկրտ­չյանն իր հա­մար պատ­մա­կան պա­հի` կո­լեկ­տի­վի ժո­ղո­վում, ինքն ի­րեն աչ­քա­լու­սանք տա­լով որ­պես վե­րան­շա­նակ­ված տնօ­րեն, ձեռ­քե­րի մատ­նե­րը մեկ առ մեկ ծա­լե­լով ժխ­տել է ստու­գող­նե­րի բա­ցա­հայ­տում­նե­րի շա­րա­նը և հպար­տա­ցել. «Մենք մա­քուր ենք, խախ­տում­ներ չկան և խն­դիր­ներ չու­նենք, միա­սին դեռ եր­կար ենք աշ­խա­տե­լու»։
Որ ոչ ոք ո­չինչ չի հայտ­նա­բե­րել, սուն­դու­կյան­ցի­նե­րի մի մա­սը (հիմ­նա­կա­նում իր բե­րած կադ­րե­րը) շա­րու­նա­կել է ան­վե­րա­պա­հո­րեն հա­վա­տալ հրեշ­տա­կի թևե­րով հայ­տն­ված գոր­ծա­տուին, իսկ մնա­ցած­նե­րը, այդ թվում և ինձ ան­չափ հո­գե­հա­րա­զատ ըն­կեր-աշ­խա­տա­կից­նե­րը, իմ բարձ­րա­ձայ­նում­նե­րը, մեղմ ա­սած, հա­մա­րել են ոչ տե­ղին` ան­գամ հա­վաս­տի տե­ղե­կու­թյունս այն մա­սին, որ Մկրտ­չյա­նի փո­խա­րեն կարճ ժա­մա­նա­կով, որ­պես տնօ­րե­նի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տար է նշա­նակ­վել նրա սա­նի­կը` «փամ­փերս» մա­կա­նու­նով Հրաչ Ներ­սի­սյա­նը։ Իսկ չան­ցած մեկ շա­բաթ, գոր­ծա­տու է կարգ­վել նո­րին գե­րա­զան­ցու­թյուն Վար­դան Մկրտ­չյա­նը։
Կա­տար­վա­ծը կր­կին ա­ռիթ է տվել թար­մաց­նե­լու հին խո­սակ­ցու­թյուն­նե­րը ստու­գում­նե­րի ար­դյունք­նե­րը ջր­վե­լու վե­րա­բե­րյալ։ Նման կար­ծի­քը հենց այն­պես չի ձևա­վոր­վել։ Հաշ­վի են առն­վել վե­րա­դա­սին հա­ճո­յա­նա­լու վար­դա­նյա­նա­կան տա­ղան­դը, քա­ղա­քա­կան հա­յացք­ներն ան­ձե­ռո­ցի­կի նման փո­խե­լու շնորհ­քը (հի­շեց­նենք. թատ­րոն մտ­նե­լու ա­ռա­ջին օ­րից նա կո­լեկ­տի­վին ներ­կա­յա­ցել է տղա­յա­կան խոս­տո­վա­նու­թյամբ. «Ես պա­տա­հա­կան մարդ չեմ, Սեր­ժի «դաբ­րո­յով» եմ այս­տեղ», դե­պի նոր իշ­խա­նու­թյուն­ներ տա­նող ճա­նա­պար­հի հրա­շա­լի գի­տակ­ցու­մը և, ի­հար­կե, թի­կունքն ա­մուր պա­հող դես­պան եղ­բոր և ազ­դե­ցիկ ԽԾԲ-նե­րի առ­կա­յու­թյու­նը, ինչն այլևս կաս­կած չի հա­րու­ցում` ինչ-որ բան այն չէ։ Բայց մյուս կող­մից, թավ­շյա այդ օ­րե­րին խիստ վճ­ռա­կան էր թվում ար­դա­րա­միտ վար­չա­պե­տի գոր­ծո­նը։


Հա­մա­ձայն օ­դում կախ­ված լու­րե­րի, եր­կա­րատև ստու­գում­նե­րի ար­դյունք­նե­րի հա­մադ­րու­մը և վերջ­նա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նը թևա­կո­խել են ա­վար­տա­կան փուլ, ո­րը ոչ միայն մտա­հո­գիչ է, այլև ցն­ցող. տա­րա­տե­սակ խախ­տում­ներն անց­նում են 200 մի­լիոն դրա­մի սահ­մա­նա­գի­ծը։ Ընդ ո­րում, 35-40 մի­լիո­նը տույժ-տու­գանք­ներն են։ Ի դեպ, մի հյու­լեա­չափ տու­գան­քի մա­սին մենք ակ­նար­կել էինք դեռ մեկ տա­րի ա­ռաջ, բայց ժա­մա­նա­կը ցույց տվեց, որ խե­լա­ցի երևա­ցող մար­դու խել­քը դեռ գլու­խը չի ե­կել։
Կաս­կա­ծից վեր է, որ մեր ի­րա­րա­մերժ օ­րե­րում որ­քան էլ հա­մա­ճա­րակն ու տն­տե­սա­կան, սո­ցիա­լա­կան ճգ­նա­ժա­մը մեզ փոր­ձու­թյան են­թար­կեն, միևնույն է, ար­դա­րու­թյան և ար­դա­րա­դա­տու­թյան սպաս­ման լույ­սը խա­վա­րով չի պատ­վի։ Ո­րոշ ժա­մա­նակ կստ­վեր­վի, բայց...
Եվ ու­րեմն` ոչ մե­կին, այդ թվում և մայր թատ­րո­նի ստա­խոս, ինք­նա­սի­րա­հար­ված և քի­նախն­դիր տնօ­րե­նին ո՛չ «բրո­նե­ժի­լե­տը» կա­րող է օգ­նել, ո՛չ էլ մեղ­մա­ցու­ցիչ հան­գա­մանք կհա­մար­վի նրա ի­րա­կան դի­մա­գի­ծը քո­ղար­կե­լու վրա PR-ա­կան մի ամ­բողջ խմ­բի ջա­նադ­րու­թյու­նը, ո­րի շնոր­հիվ Վար­դան Մկրտ­չյա­նը հա­ջո­ղել է տար­բեր հե­ռուս­տաէկ­րան­նե­րից հա­ճա­խա­կի երևալ, նույ­նիսկ մայր թատ­րո­նի լո­գո­յի օգ­նու­թյամբ Հ1-ում ու­նե­նալ հե­ղի­նա­կա­յին ծրա­գիր։
Տե­ղին է հի­շել և հի­շեց­նել ճշ­մա­րիտ խոս­քի փի­լի­սո­փա­յու­թյու­նը. «Կա­րե­լի է միշտ խա­բել մե­կին, մի ան­գամ` բո­լո­րին, բայց միշտ և բո­լո­րին չի կա­րե­լի խա­բել»։ Հի­մա, երբ սա ար­դեն հաս­տատ­վի, վե­րա­դա­սին կմ­նա ըն­դա­մե­նը ազ­նիվ և շի­տակ վե­րա­բեր­մուն­քի խն­դիր։ Ա­սենք` վե­րա­բեր­մունք հա՛ էլ ե­ղել է, բայց` հաշ­վեն­կատ։ Շա­տից մի օ­րի­նակ բե­րենք։ Երբ հո­րի­զո­նում նշ­մար­վում էր կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի փոխ­նա­խա­րար Ա­րա Խզ­մա­լյա­նի ա­նու­նը, նշա­նա­կու­մից շա­բաթ ա­ռաջ վեր­ջի­նիս մո­րը Վար­դան Մկրտ­չյանն ըն­դու­նել է աշ­խա­տան­քի որ­պես գլ­խա­վոր ադ­մի­նիստ­րա­տոր։ Թվում է, ար­տա­ռոց ո­չինչ չկա և չկա օ­րեն­քի ոչ մի խախ­տում։ Դե, ի­հար­կե, ե­թե սպի­տակ ձիու վրա ի­րենք են` կա­րե­լի է և խրա­խու­սե­լի. ինչ­պե՞ս կա­րող է հար­գար­ժան տի­կի­նը նույն հա­մա­կար­գի նույն ո­լոր­տի` մայր և տիկ­նի­կա­յին թատ­րոն­նե­րում միա­ժա­մա­նակ զբա­ղեց­նել նույն պաշ­տո­նը, գրե­թե նույն ժա­մին և ար­դյու­նա­վետ ի­րա­կա­նաց­նել իր գոր­ծա­ռույթ­նե­րը։


Կադ­րա­յին ընտ­րու­թյան հար­ցում սա ոչ ե­զա­կի, բայց հե­ռա­տես և հաշ­վարկ­ված քայլ էր։ Եվ իր հա­շիվ­նե­րում Վար­դա­նը ճիշտ դուրս ե­կավ. մեր աղ­բյու­րի փո­խանց­մամբ տա­րա­կու­սող նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը, թե ին­չու՞ է ըն­դա­ռա­ջել Ա­րա Խզ­մա­լյա­նին` ըն­կե­րո­ջը տնօ­րեն նշա­նա­կե­լու հար­ցում, մինչ օրս հա­նե­լու­կա­յին կաս­կած­ներ են շր­ջա­նառ­վում։
Սկ­սել եմ հա­ճա­խա­կի մտմ­տալ. ար­մա­տա­պես ի՞նչ է փոխ­վել այս եր­կու տա­րի­նե­րի ըն­թաց­քում։ Սպա­ռիչ պա­տաս­խան չեմ գտ­նում։ Փոխ­վել է ոչ քիչ բան և ոչ էա­կան, և փոխ­վել է քիչ բան, բայց ոչ շատ էա­կան։ Մնում և դո­փում ենք տե­ղում կամ նկա­տե­լի ա­րա­գու­թյամբ ա­ռաջ ըն­թա­նում դե­պի... հետ, դե­պի ա­վե­լի վատ­թա­րա­ցում, դե­պի հա­վա­տի, սի­րո և հա­մե­րաշ­խու­թյան սով։ Փույթ չէ, իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար կարևո­րը դու­խով ՀՀՇ-ա­կան ծա­գու­մով հայտ­նի երևույ­թը պա­հելն է` «թող պո­լի փետ լի­նի, բայց մե­րը լի­նի»։
Ա­հագ­նա­ցող ա­ղե­տի և օ­ղակ­վող ռիս­կե­րի պայ­ման­նե­րում սա, ան­շուշտ, խթա­նում է իմ­քայ­լա­կան­նե­րի վեր­ջը կամ վաղ­վա սկիզբն ա­ռանց փա­շի­նյա­նա­կան ճամ­բա­րի։

Վա­հե ՄԵ­ԼԻ­ՔՅԱՆ

Դիտվել է՝ 28969

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ