ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Խո­ր և գերբ­նա­կան շեր­տեր կան այն­տեղ»

«Խո­ր և գերբ­նա­կան շեր­տեր կան այն­տեղ»
25.11.2019 | 22:24
Գր­քի երևա­նյան փա­ռա­տո­նի շր­ջա­նակ­նե­րում տե­ղի ու­նե­ցավ ա­մե­րի­կա­ցի հան­րա­հայտ գրող Սթի­վեն Քին­գի «Փայ­լա­տա­կում» գր­քի շնոր­հան­դե­սը:
Գրա­կա­նա­գետ ՀԱՅԿ ՀԱՄ­ԲԱՐ­ՁՈՒ­ՄՅԱ­ՆԻ խոս­քով` «Փայ­լա­տա­կու­մը» առն­չու­թյուն ու­նի Ջոն Լե­նո­նի հան­րա­հայտ եր­գե­րից մե­կի հետ. Սթի­վեն Քին­գը ներշ­նչ­վել է Ջոն Լե­նո­նի եր­գի մի տո­ղից, որ­տեղ նա եր­գում է այն մա­սին, որ մար­դիկ փայ­լա­տա­կում­ներ են ու­նե­նում. «Սթի­վեն Քինգն ա­ռա­ջին ան­գամ է ներ­կա­յաց­վում հայ ըն­թեր­ցո­ղին, և այն­պես ստաց­վեց, որ «Զան­գակ» հրա­տա­րակ­չու­թյու­նը այս տա­րի միա­ժա­մա­նակ եր­կու գիրք հրա­տա­րա­կեց`«Մար­տա­կում­բը» և Սթի­վեն Քին­գի «Փայ­լա­տա­կու­մը»: Եր­կու դեպ­քում էլ փոր­ձեց հայ գրա­կան դաշ­տում ո­րոշ փո­փո­խու­թյուն­նե­րի ա­ռիթ դառ­նալ, քա­նի որ այս ժան­րով մե­զա­նում ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ չեն գր­վում և չեն էլ թարգ­ման­վում: Սար­սա­փի ժան­րը մենք գի­տենք հիմ­նա­կա­նում ֆիլ­մե­րից: Ան­ցյալ շա­բաթ «Մար­տա­կում­բը» վե­պի շնոր­հան­դե­սին հենց այդ հար­ցի վրա կանգ ա­ռանք, թե ար­դյո՞ք հա­յե­րեն պատ­րաստ ենք այս ժան­րի գր­քեր թարգ­մա­նե­լու, ի­հար­կե, նաև հրա­տա­րա­կե­լու: Ես` որ­պես գրա­կան դաշ­տի ներ­կա­յա­ցու­ցիչ, գրա­կա­նա­գետ, դա­սա­խոս, գի­տեմ՝ որ­քան սահ­մա­նա­փակ են մեր և մեր ու­սա­նող­նե­րի պատ­կե­րա­ցում­նե­րը գրա­կա­նու­թյան մա­սին, մտա­ծում ենք, որ վե­պե­րը ան­պայ­ման պետք է լի­նեն պատ­մա­կան, հայ­րե­նա­սի­րա­կան, սի­րո, բնու­թյան մա­սին: Կար­ծում ենք, որ սար­սա­փի ժան­րի վե­պում ան­պայ­ման պետք է զոմ­բի­ներ, վամ­պիր­ներ վա­զեն այս ու այն կողմ: Շատ տհաճ է դա ըն­թեր­ցե­լը, բայց երբ իս­կա­պես ծա­նո­թա­նում ես, հաս­կա­նում ես, թե որ­քան խոր և գերբ­նա­կան շեր­տեր կան այն­տեղ և հատ­կա­պես այս ստեղ­ծա­գոր­ծու­թյան մեջ»:
Կի­նո­գետ ԿԱ­ՐԵՆ Ա­ՎԵ­ՏԻ­ՍՅԱՆՆ ա­սաց, որ երբ 2014-2015 թթ. ցան­կեր էին կազ­մում և ընտ­րում վե­պեր, ի­րենց հա­մար շատ կարևոր էր, որ բազ­մա­ժան­րու­թյու­նը պահ­պան­վի. «Պետք է այն­պի­սի վե­պեր թարգ­ման­վեն, որ ոչ միայն հե­տաքր­քիր, այլև ի­րենց բո­վան­դա­կու­թյամբ բազ­մա­շերտ լի­նեն: Սթի­վեն Քին­գը այն գրող­նե­րից է, ո­րը տա­րին մեկ ան­գամ վեպ է գրում, և այն սո­վո­րա­բար դառ­նում է բեսթ­սել­լեր, ինչ­պես նաև էկ­րա­նա­վոր­վում է: Սթի­վեն Քին­գը, չնա­յած այն փաս­տին, որ սար­սա­փի ժան­րի գրող է, չի մո­ռա­նում անդ­րա­դառ­նալ սո­ցիա­լա­կան մի շարք խն­դիր­նե­րի, ինչ­պի­սիք են` ըն­տա­նե­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ, կին-տղա­մարդ, աղ­քատ մարդ, մի­ջին վի­ճա­կագ­րա­կան մարդ, ալ­կո­հո­լիզ­մով, թմ­րա­մո­լու­թյամբ տա­ռա­պող մար­դիկ, բան­տարկ­ված մար­դիկ, և այդ բո­լո­րը միա­հյուս­ված են սար­սա­փի թե­լե­րով: Հատ­կան­շա­կան է, որ ոչ թե գործ ու­նենք հո­րին­ված սար­սա­փի հետ, այլ ի­րա­կա­նում գո­յու­թյուն ու­նե­ցող վա­խե­րի, սար­սափ­նե­րի հետ»:
Գր­քի նկա­րա­զարդ­ման հե­ղի­նակ ԶԱՔ ԴԵ­ՄԻՐ­ՃՅԱ­ՆԸ պատ­մեց, որ Ջեք Թո­րեն­սին չի տվել մար­դու կեր­պար, ստ­վե­րի պես է նկա­րել, և այդ հե­րո­սը կա­րող է լի­նել մեզ­նից յու­րա­քան­չյու­րը:
Կա­րեն Ա­վե­տի­սյանն ա­վե­լաց­րեց, որ գիր­քը էկ­րա­նա­վորղ ռե­ժի­սո­րը՝ Սթեն­լի Կուբ­րի­կը, երբ կար­դա­ցել է վե­պը, զան­գա­հա­րել է Քին­գին և ա­սել, որ գր­քում գերբ­նա­կան ու­ժեր կան. նշա­նա­կում է, որ այս կյան­քը վեր­ջը չէ, մենք փո­խադր­վե­լու ենք ինչ-որ ու­րիշ տեղ: Քին­գը պա­տաս­խա­նել է, թե գու­ցե մտա­ծել ես՝ դա դժո՞խքն է:
Ան­ժե­լա ՎԱՐ­ԴԱ­ՆՅԱՆ
Դիտվել է՝ 40787

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ