Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

Երանի՜, ախ երանի՜ նորից մանկանայի

Երանի՜, ախ երանի՜ նորից մանկանայի
10.10.2024 | 12:49

- Այդ ու՞ր ես գնում։

- Գնում եմ հետ բերեմ մանկությունս։

- Բայց ինչպե՞ս։

- Չգիտեմ։ Բայց ես փնտրելու եմ նրան։ Ես շատ հարցեր ունեմ նրան տալու։

- Դու խե՞նթ ես։ Ինչպե՞ս կարող ես ժամանակը հետ բերել։ Ամեն ինչ ունի իր ժամանակը, որը երբեք չի կրկնվում։ Դու քո անհոգ և ուրախ օրերը պետք է վերհիշես քո երեխաների հետ, հետո՝ թոռնիկների։

- Ես իմն եմ ուզում։ ՈՒզում եմ երբեք չմտահոգվել վաղվա օրվա համար։ Ես ուզում եմ, որ երբեք չափսոսեմ, չհիասթափվեմ, չկոտրվեմ։

Ես ուզում եմ, որ միակ մտահոգությունս լինի կիսատ մնացած խաղը։ Միակ հիասթափությունս՝ գնդակի անսպասելի ծակվելը։

Ես ուզում եմ այն մթությունը, որի շնորհիվ պահմտոցի էինք խաղում։ ՈՒզում եմ լսել միայն այն տատիկների բղավոցը, ովքեր նկատողություն էին անում մեզ՝ խակ խնձորներ պոկելու համար։

ՈՒզում եմ տեսնել այն մոտոցիկլը, որը զվարճալի ազդանշանով պաղպաղակ էր վաճառում։

ՈՒզում եմ անհամբեր սպասել, թե երբ կգա Նոր տարին, որ ինձ համար «կուլոկ» պատրաստեին։

ՈՒզում եմ զգալ այն հաճելի զգացողությունը, որ կարողանում էինք գտնել յոթ կափարիչ՝ յոթ քար խաղալու համար։

Ես ուզում եմ լարից պատրաստված պարան խաղալ, և տատիկից թաքուն վերցված՝ ռեզին...

Ես իմ մանկությունն եմ ուզում։

- Ա՜խ, ինչ հաճելի հիշողություններ ունես քո մանկությունից։ Դու իսկապես ապրել ես այդ քաղցր և անհոգ պահերը։

- Իսկ գիտե՞ս ինձ ամենից շատ ինչն էր ոգևորում։

- Ի՞նչը։

- Մոմի լույսի տակ լոտո խաղալը... Դա անասելի երջանկություն էր ինձ համար։

Ես երանի եմ տալիս այն մութ օրերին, որոնք հոգիս լցրել են անսահման լույսով։

Այն երջանիկ պահին, երբ հորեղբայրս մարտկոցով հեռուստացույցն էր միացնում, և մեր փոքրիկ տունը լցվում էր հարևանների և բարեկամների զիլ քրքիջով...

Ես ուղղակի խեղդվում եմ իմ մանկության կարոտից։

Ես ուզում եմ գտնել նրան, ամուր գրկել և երբեք բաց չթողնել։

ՈՒզում եմ հարցնել նրան, թե ինչու՞ լքեց ինձ։

- Ես պատրաստ եմ քեզ հետ աշխարհով մեկ փնտրել նրան, եթե իհարկե հնարավոր կլինի կրկին անգամ գտնել նրան։

- Երանի իմ մանկությունը թռչնի թևերին նստած, վերադառնար ինձ մոտ։ Երանի՜ իմ մանկության անհոգությունը հետապնդեր ինձ հավերժ։

Երանի՜, ախ երանի՜ ես նորից մանկանայի...

Թեհմին ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 119

Մեկնաբանություններ