ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սամվել ՍԵՎԱԴԱ. Մարո՜ւս, Սամվելին կոֆե սարքի...

Սամվել ՍԵՎԱԴԱ. Մարո՜ւս, Սամվելին կոֆե սարքի...
04.11.2013 | 21:14

Լուսվարդ մայրիկը 107 տարեկան է: Շշմելու տատիկ է, բարի, լուսավոր:
Քյավառում ծնված-մեծացած աղջիկ է եղել, 16 տարեկանում հարս են բերել Լոռի:
Ինը զավակ է ունեցել, մնացել են երկուսը` Խանումն ու Մարուսը: Խանումը 87 տարեկան է, Մարուսը` 90:
Երեքով թոշակ են ստանում, ապրում են անշուք ու հին մի տան մեջ:
Պատին` 1987 թվի սովետական նախշուն, քրքրված մի «կալենդար»: Միջանցքում դեռ անցած դարից մնացած զսպանակով, ժանգոտ մահճականեր են շարված:
Խնդրեցի , որ թույլ տան նկարեմ իրենց:
Սիրով համաձայնեցին:
Խանումն ասաց.
-Մամայի լաչակը չփոխե՞նք:
-Փոխեք, եթե ուզում եք:
Քրդի կանաչ գլխաշորը հանեցին երկու քույրերով, չգիտես որտեղից գտան -բերեցին մի էլ բեթար թանաքագույն նախշուն լաչակ, հանգամանորեն կապեցին գլխին:
Մինչև ես ու ընկերս միջանցքում մեր լուսանկարչական սարքերն էինք կարգի բերում, Լուսվարդ մայրիկը կամացուկ հրահանգներ էր տալիս.
-Պոպոքն ու գաթեն բերեք, ախչի´: Մարու´ս, ցավացնում ես, կամաց կապի: Խանը´մ, խուլ անտեր, լսերը վառա, որ լավ դուս գամ...
Էդ արանքում էլ անմեղ տեսքով մեկ-մեկ ինձ էր հարցեր տալիս` քանի էրեխա ունես, բալա... անունդ ի՞նչ է...
-Սամվել, -գոռացի:
-Հա՜, լավ անուն է, մեր գեղի կոլխոզի նախագի անունն էլ էր Սամել: Տարան պատերազմ` չեկավ: Մի´ գոռա, լսըմ եմ...
Վերջապես հագցրին-կապցրին մայրիկին:
Խանումն ասաց.
-Ժպտա, ա´յ մեր, ժպտա, որ լավ դուս գաս:
Վերջում որոշեցին միասին նկարվել: Գնացին դարդերով փոխվեցին, զուգվեցին , էկան:
Ապա ժպտացող տրիոն շարվեց դռան մոտ, ու ես սիրով նկարեցի նրանց` ի հիշատակ:
Ժպտաց նաև Լուսվարդ մայրիկը, անատամ ժպիտով ու արանքում ծղրտաց,
- Մարո՜ւս, Սամելին կոֆե սարքի, ախչի՜...

Դիտվել է՝ 1717

Մեկնաբանություններ