ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Առաջիկա երեք օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Առաջիկա երեք օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
17.10.2013 | 17:35

Հոկտեմբերի 17-18-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ին երեկոյան ժամերին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում, 20-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 19-21-ին կնվազի 5-6 աստիճանով:

Երևանում՝ Հոկտեմբերի 17-18-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ին երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում են տեղումներ:

Դիտվել է՝ 809

Մեկնաբանություններ