ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ռոլանդ ՇԱՌՈՅԱՆ. Հասկացություն

Ռոլանդ ՇԱՌՈՅԱՆ. Հասկացություն
30.09.2013 | 22:41

Ես մի թուրք ծանոթ ունեմ՝ Օրհան Փամուկ: Ես մի քուրդ եղբայր ունեմ՝ Թոռուն: Ես մի ռուս ընկեր ունեմ, ծագումով հրեա՝ Միխայիլ Շվեդկոյ: Ես մի վրացի ընկեր ունեմ՝ Զաուր Գալանտիա, չգիտեմ որ դիրքերում է հիմա: Ես մի գերմանացի ընկեր ունեմ՝ Քլաուս Դիտեր Վագներ, հեռախոսն այս օրերին միայն պատգամներ է ձայնագրում: Ես մի արաբ բարեկամ ունեմ՝ Աբու Ալիխան, ով ինձ տեսնելիս ասում է. «Ռոլանդ, ե՞ս էլ եմ մուսուլման»: Ես մի հայր ունեմ... Երբ նրա քֆուրները վերջանում էին, և ջղարան մատների արանքում հանգչում էր, և սուրճի բաժակը դառնում էր օղի, ասում էր. «Երբ հայի միջի թուրքը և թուրքի միջի հայը դառնան բարեկամ, էն ժամանակ երևի, երևի, երևի...»: Ես մի հայր ունեմ՝ հավերժ 77 տարեկան...

Դիտվել է՝ 2083

Մեկնաբանություններ