ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Գագիկ ՄԱՄՈՒԼՅԱՆ. Արտագաղթն արժանապատիվ ապրելու միակ ուղին չէ

Գագիկ ՄԱՄՈՒԼՅԱՆ. Արտագաղթն արժանապատիվ ապրելու միակ ուղին չէ
26.07.2013 | 02:55

Հաստատ համոզված եմ արդեն, որ մեր մեջ մեկընդմիշտ մահացավ ստրուկը` իր տեղը զիջելով ՀՀ իրական իսկական արժանապատիվ քաղաքացուն: Թող էս փոքրիկ հաղթանակը, ինքներս մեր, ոչ թե ինչ- որ ոչնչություն պաշտոնյայի նկատմամբ, լինի ոգևորիչ, հուսադրող ու խթան հանդիսանա հետագա հաղթանակների համար: Մենք համոզվեցինք, որ միասնաբար հաղթանակի հասնելը ոչ թե թղթին գրված գեղեցիկ խոսքեր են, այլ միանգամայն իրատեսական ճանապարհ. ճանապարհ, որ տանում է դեպի նոր Հայաստան, որտեղ չեն լինի օլիգարխներ, գծատերեր, բեսպրեդելշիկներ, կաշառակեր չինովնիկներ, վիզը հաստ ախռաննիկներ ու նման այլ ոչնչություններ: Համոզվեցինք, որ արտագաղթը արժանապատիվ ապրելու միակ ուղին չէ, շատերս դատարկեցինք ճամպրուկները ու ելանք պայքարի: Սա ուղղակի թող հանդիսանա մեր հետագա «պատերազմի» առաջին հաղթանակած «ճակատամարտը»:

Դիտվել է՝ 1952

Մեկնաբանություններ