Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Չկա սպասելի «խաղաղության պայմանագիր», կա սպասվող «արցախյան սցենար» Հայաստանում

Չկա սպասելի «խաղաղության պայմանագիր», կա սպասվող «արցախյան սցենար» Հայաստանում
26.06.2024 | 13:05

Ադրբեջանն արդեն անարգել անցել է «խաղաղության խաչմերուկով» և Նախիջևանում «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» խորագրով փառատոն է կազմակերպել (նկարները փառատոնից են):

Սա այն մասին է, որ չկա սպասելի «խաղաղության պայմանագիր», կա սպասվող արցախյան սցենար Հայաստանում:

Արևմտյան Ադրբեջանը միս ու արյուն է ստանում Հավաքական Արևմուտքի կողմից, այս նպատակին են ծառայում Նիկոլ Փաշինյանի արտաքին և ներքին քաղաքականությունը, կեղծ «անկախականները» և «ինքնիշխանները», ԵՄ դրոշով թուրքական պրոպագանդայով զբաղվողներն ու ԵՄ անդամակցության համար հանրաքվեի պատրաստվողները:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 3134

Մեկնաբանություններ