Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ներկա իշխանությունն ավելի նախկին է, քան անցյալի որևէ պաշտոնյա

Ներկա իշխանությունն ավելի նախկին է, քան անցյալի որևէ պաշտոնյա
23.06.2024 | 16:36

«Նախկինացավ» կպածները հիմնականում չեն էլ հասկանում, որ այս իշխանության օրակարգին են սատարում՝ նախկին եզրույթի ներքո մտածելով ու գործելով:

Նախկիններ, նախկին բարքեր շահարկողները լավ կլիներ նայեին այս ամենին համակարգային տեսանկյունից և, սա անելու պարագայում, կտեսնեին, որ ներկա իշխանությունն ավելի նախկին է, քան այս համակարգի անցյալի որևէ պաշտոնյա:

Սահմանեք ձեզ համար նախկին եզրույթը, ինչ եք հասկանում նախկիններ ասելով ու դրան այդպես ժրաջան ընդդիմանալով: Գուցե փայլատակի, որ ինչին փորձում եք ընդդիմանալ, այլևս չկա, իսկ ինչ կա, ձեր քթի տակ է ու ձեզ կառավարում է՝ ձեզ հանելով մի բանի դեմ, որ այլևս չկա. Իսկ ավելի ճիշտ, հենց ինքը ներկան է այդ նախկինը:

Տնաշեններն այնքան ջերմեռանդ են նախկին «մերժում», որ քիչ է մնում անցնեմ այդ մարդկանց սատարման: Ընդ որում, իմացողները գիտեն, որ ինքս եմ նախաձեռնություններ ձեռնարկել նախկին համակարգի դեմ, որն, ի դեպ, հիմա առկա համակարգն է:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 3485

Մեկնաբանություններ