Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Հարվածի ենթարկված շենքերից մեկում թաքնվել էին տեղահանված մարդիկ։ Հարվածները հասցվել են հոծ բնակեցված բնակելի շրջաններին, փողոցները կրակի մեջ են, բազմաթիվ բնակիչներ հեռացել են բազմահարկ տների իրենց բնակարաններից։ Լիբանանյան Al Mayadee-ն իր հերթին տեղեկացրել է երկու մարդու զոհվելու և ինը վիրավորների մասին:               
 

ՔԱՐԱՀՈՒՆՋԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒՆԵՐՆ ԱՆԱՍՈՒՆՆԵՐՆ ԵՆ

ՔԱՐԱՀՈՒՆՋԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒՆԵՐՆ ԱՆԱՍՈՒՆՆԵՐՆ ԵՆ
15.10.2010 | 00:00

Հայաստանում մեր նախնիները երկինք սկսել են նայել դեռևս 7500 տարի առաջ։ Ապացույցը Սիսիանում գտնվող աստղաչափական հնագույն գործիքների հավաքածուն է, այլ կերպ ասած՝ աստղադիտարանը կամ հայկական Սթոունհենջը։ Սիսիանցիներն այն անվանում են Դիք-դիք քարեր, գիտական աշխարհում հնագույն այս աստղադիտարանը կոչվում է Քարահունջ կամ Զորաց քարեր։
Զորաց քարերը համադրվում է անգլիական Սթոունհենջի, ֆրանսիական Կառնակի, հոլանդական Նյուրեջի հետ, որոնց ևս վերագրվում է աստղադիտարան լինելու հանգամանքը: Բայց իշխանությունների կողմից անուշադրության մատնված լինելու տեսանկյունից հնագույն մեր աստղադիտարանը, թերևս, չհամեմատվի եվրոպական նշված կառույցների հետ։
Սթոունհենջը, Կառնակը, Նյուրեջը տարեկան միլիոնավոր դոլարների եկամուտ են բերում իրենց երկրներին, Զորաց քարերը՝ 0 լումա, չնայած այն վաղուց զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում է, ինչը պայմանավորված է թե՛ դրա պատմամշակութային բարձր արժեքով, թե՛ հարմար աշխարհագրական դիրքով (հուշարձանը գտնվում է Երևան-Իրան, Երևան-Լեռնային Ղարաբաղ մայրուղու Սիսիանի հատվածում, մայրուղուց ընդամենը 300-400 մետր հեռավորության վրա)։ Հուշարձանի մերձակայքն աչքի է ընկնում նաև գեղատեսիլ բնությամբ:
Հավանաբար ինքներս էլ չենք գիտակցում Քարահունջի պատմական, գիտական ու մշակութային նշանակությունը, այլապես Զորաց քարերի տարածքը չէր դառնա ոչխարների հոտի և կովերի նախրի արոտավայր։ Այն, որ Նորավանք, Տաթևի վանք ենք վերականգնում՝ դրանցով աշխարհին ներկայանալու համար, գովելի է, բայց մոռանալ և անուշադրության մատնել 7500-ամյա հուշարձանը` իրավունք չունենք։ Կարծում ենք՝ դժվար չէ պարսպապատել Քարահունջի ընդամենը 3 հա տարածքը, որ անասունները ոտնատակ չանեն գոնե կանգուն քարերը։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1682

Մեկնաբանություններ