ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Այդ տեսարանները ամուր պետք է պահել, դրանք վաղը պետք են գալու

Այդ տեսարանները ամուր պետք է պահել, դրանք վաղը պետք են գալու
11.04.2024 | 14:00

Երեկ դարձյալ մահավճիռ կարդաց երկրի գլխին: Կարդաց՝ վայելելով կործանվող երկրի հոգեվարքը: Հետևում եմ արձագանքներին, մարդիկ հիմնականում զարհուրած են կամ նողկանք են ապրում: Ինձ ավելի շատ մտահոգում են մահավճռին հաջորդած բուռն ծափահարությունները: Կարծում եմ՝ այդ տեսարանները ամուր պետք է պահել, դրանք վաղը պետք են գալու:

Անշուշտ գիտեք, Ստալինի մահից հետո գրեթե բոլոր բռնադատվածներն արդարացվեցին՝ և հետմահու, և հանիրավի պատիժը կրելիս: Բայց «անվտանգություն» կոչվածը հոգաց, որպեսզի ուրացող-մատնիչների միայն չնչին տոկոսը բացահայտվի: Եթե բոլոր ուրացողներին բացահայտեին՝ երկրում քաոս կստեղծվեր, դրանից զատ, բոլոր ռեժիմներին էլ պետք են մատնիչներ ու ուրացողներ: Եվ մինչ օրս միլիոնավոր մարդիկ չգիտեն, որ իրենք ուրացողների ու գլխակերների ժառանգներ են:

Վաղը-մյուս օրը, երբ այս մղձավանջը թոթափած կլինենք, մահավճռին հաջորդած օվացիայի տեսարանները պետք է շարունակ պտտեցվեն եթերներով: Պետք է պտտեցվեն դրվագ առ դրվագ, որպեսզի երևան բոլորը՝ ղուշբազ քածից մինչև փթիր շիրակ-միրակները: Նրանց սերունդները պետք է լսեն և՛ ցինիկ մահավճիռը, և՛ այն խանդավառությամբ ընդունած «հայրերի» ծափերը: Այլապես գալիքն էլ ունենալու է իր ազգուրաց-մատնիչները:

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 1570

Մեկնաբանություններ