Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել վերսկսել ՈՒկրաինայում խաղաղություն հաստատելու ջանքերը: Ըստ նրա, վերջերս կայացած բանակցությունների ընթացքում ինքը և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնվել են Ռուսաստանի մասնակցությամբ խաղաղության նոր համաժողով անցկացնելու անհրաժեշտության շուրջ։ «Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է քննարկելու, թե ինչպես պատերազմի վիճակից խաղաղության անցնել, ընդ որում, ավելի արագ տեմպերով»,- ասել է Շոլցը:               
 

Փաշինայնի «վերջնապարն» ու Ոսկեպարը / Սպասում Բրյուսելի հանդիպումից / Բլինկեն- Ալիև զրույց / Армения

Փաշինայնի  «վերջնապարն» ու Ոսկեպարը / Սպասում Բրյուսելի հանդիպումից / Բլինկեն- Ալիև զրույց / Армения
04.04.2024 | 19:13

Տավուշի մարզում սպասում են Բրյուսելից լուրերի։

Ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ ՈՒրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը։

Ի՞նչ է քննարկվելու, ո՞նց են տավուշցիները ընկալում քաղաքական մեծ խաղերը։

Ոսկեպարից հարցումներ եմ արել, որն էլ ներկայացնում եմ այս ռեպորտաժում։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1183

Մեկնաբանություններ