ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Հակաճգնաժամային հուշարձանաբուծություն

Հակաճգնաժամային հուշարձանաբուծություն
27.10.2023 | 13:57

Վիկտոր Համբարձումյանն իրեն նման է, անատոմիական առումով՝ ամեն ինչ կարգին է՝ բոյը-քաշը-բանը համապատասխանում են։ Փողկապն էլ չեն մոռացել, նենց որ՝ կճանաչենք, չենք շփոթի ուրիշի հետ, հատկապես որ՝ երևի անունն էլ տակը գրած է։ Բայց, որ լուսանկարը դնեին, ավելի նման կլիներ, ի՞նչ կարիք կար էդքան տանջվելու, փող ծախսելու, որ իր համար կանգնած պուճուր-մուճուր մարդ քանդակեն, մեկն էլ կկարծի, թե բանվորի արձանի ընդդիմադիր արձանն է՝ ձեռքերը փորին խաչած պարապ-սարապ ինծիլիգենտ պորտաբույծը։

Ու, ընդհանրապես, էս ի՜նչ հուշարձանամոլություն է սկսվել, քիչ մնա իմ հուշարձանն էլ կկանգնեցնեն Վաղարշյան-Կոմիտաս խաչմերուկում՝ էն անկյունի լուսացույցի տեղը։ Առաջ տաքսի քշելով էին փող աշխատում, հիմա՝ հուշաքանդակագործությա՞մբ։ Հակաճգնաժամային հուշարձանաբուծություն․․․

Ավելի լավ է խաչ կանգնեցրեք, դա գոնե հնարավոր չի համեմատել բնօրինակի հետ: Չնայած, ո՞վ գիտի, կարող է համեմատողներ գտնվեն:

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 1914

Մեկնաբանություններ