ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Մենք ինքներս ենք մեզ այս օրին հասցրել, որովհետև երկրի ղեկը վստահել ենք գեղցի շուստրյակ մի կամակատարի

Մենք ինքներս ենք մեզ այս օրին հասցրել, որովհետև երկրի ղեկը վստահել ենք գեղցի շուստրյակ մի կամակատարի
24.10.2023 | 18:31

Ներկայացվող լուսանկարն արտացոլում է մեր՝ Հայաստանի վիճակը:

Արաբատի «իզգոյ», անտեսված և արհամարհված լինելը՝ դա Հայաստանի «իզգոյ», անտեսված և արհամարհված լինելն է:

Այս վիճակին երկիրը հասցրել են Նիկոլն ու իր թիմը, այդ թվում նաև գործակալ Արաբատ Միրզոևը, ով դժգոհ դեմքով և բոլորից առաջ ընկած, մինչ մյուս 4-ը մեկը մյուսի հետ զրուցում են, մենակ է մնացել:

Մենք ինքներս ենք մեզ այս օրին հասցրել, որովհետև երկրի ղեկը վստահել ենք գեղցի շուստրյակ մի կամակատարի, ով իրականում 2018 թ-ին իշխանության է բերվել ռուսներին Հայաստանից վռնդելու նպատակով, բայց արդեն 5 տարի էլ խոսում է մի բան, անում է այլ բան ու մեզ թշնամացնում բոլորի և հատկապես ռուսների հետ, ովքեր, ըստ «ավանդույթի» պատժում են ոչ թե որևէ երկրի ղեկավարին, այլ այդ երկրին և հենց ժողովրդին, որի ականատեսն ենք մենք:

Զզվելին այն է, որ այդ գեղցի շուստրիությամբ տառապում է մեր հասարակության 80 տոկոսը, որոնց մեծ մասը Նիկոլի մեջ տեսնում է իրեն և ում կարծիքով մենք՝ հայերս, մեզ չկարևորելով և չսիրելով մեր հայրենիքը, մտածում ենք, որ մենք այնքան կարևոր ենք ուրիշների՝ արևմուտքի, ամերիկացիների, ռուսների, իրանցիների, հնդիկների, չինացիների և այլոց համար, որ մենք պետք է թրև գանք սրճարաններում և ռեստորաններում, կյանք վայելենք, պարենք, երգենք ուրախանանք, երբ երկիրը խայտառակ վիճակում է, իսկ այդ վերը նշվածներն էլ պետք է մեր փոխարեն պատերազմեն ու մեր հայրենիքը պաշտպանեն:

Մենք՝ հայերս, փորձում ենք աշխարհին ապացուցել, որ պարտված եսիմինչին, որին հաղթողն ամենօրյա ռեժիմով նվաստացնում է ու այդ նվացտացումը տարածում է նաև հայ ժողովրդի վրա, կարող ենք կրկին վստահել իշխանություն ու պահանջել հարգանք ու պատիվ մեր նկատմամբ ու դժգոհում ենք, որ մեզ խղճում ու մեզնից զզվում են, երբ անընդհատ կառչում ենք համաշխարհային հանրության «փեշերից», որը բացահայտ արհամրհում է մեր նվնվոցները:

Մենք նեղվում ենք ռուսներից, որ չպաշտպանեցին արցախահայությանը, բայց չենք նեղվում Նիկոլ Անհողից, ով Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս:

Արցախահայությունը նեղվում է ռուսից, բայց գրեթե մինչև վերջ հանդուժեց թուրքի կամակատար Արայիկին:

Արցախահայությունը իրար է ծեծում, բայց մինչև հիմա չի տալիս այն դավաճանի անունը, ում պատճառով հայրենազրկվել է:

Ժամեր առաջ ռուսական «Առաջին ալիք»-ով Հայաստանին ու Նիկոլին վերաբերող հաղորդում էր:

Խայտառակություն էր մեզ համար...

Բայց ժեխնյուզը վաղը նոր անասնակերով կկերակրի Նիկոլի երկրպագուների մեծ մասին ու նրանք կշարունակեն ապրել երջանիկ ու կուշտ:

Ներկայացված լուսանկարն արտացոլում է մեր սարսափելի իրակնությունը, որ եթե ՄԵՆՔ մեզ պետք չենք, ՄԵՆՔ մյուսներին էլ պետք չենք:

Շատ շուտով Հայաստանի «սիրիացումը» կմտնի ակտիվ փուլ...

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2760

Մեկնաբանություններ