ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Այս անգամ Ռուսաստանի փոխարեն լինելու է Թուրքիան

Այս անգամ Ռուսաստանի փոխարեն լինելու է Թուրքիան
10.09.2023 | 10:24

Նիկոլի բոլոր քայլերը դիտարկեք միայն մեկ անկյունից` ստեղծել տպավորություն, որ նա ամեն բան արեց, որպեսզի պատերազմ չլինի։

Բայց նաև հիշեք, որ քանի սա կա, պատերազմն անխուսափելի է։

Մոտակա օրերին էլ ավելի են սրվելու հայ-ռուսական հարաբերությունները, այդ ֆոնին մեզ փորձելու են համոզել, որ, բացի Ռուսաստանից, բոլորը համոզում են Ալիևին չհարձակվել։ Ալիևը, այնուամենայնիվ, կհարձակվի, ու այդ օրը իշխող ուժի ենթակայության տակ գտնվող բոլոր լրատվականները հայտարարելու են, որ Ռուսաստանի դրդմամբ և արցախցիների պատճառով Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա։ Ավելին, Նիկոլի ընկեր Ալիևը հայտարարություն կտարածի, որով պատերազմի մեղքը Նիկոլի վրայից կգցի արցախցիների վրա։

Չզարմանաք, եթե մյուս խաղաղության/զինադադարի/ վերջնական ոչնչացման պայմանագիրը կրկին ունենա 3 կողմ, բայց այս անգամ Ռուսաստանի փոխարեն լինելու է Թուրքիան:

Հ.Գ. Այո, ամեն բան այսքան վատ է։ Խուսափելու մեկ տարբերակ կա` թուրքական իշխանությունից ձերբազատվելը։ Այն էլ՝ պատերազմը կարող է շատ ավելի շուտ սկսվել:

Հ.Գ.Գ. Հուսամ՝ Արայիկի հրաժարականն Արցախին իր հերթական վատությունը չէր:

Արա Վարդանյան

Դիտվել է՝ 1652

Մեկնաբանություններ