ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Թավշյա հեղափոխության» չեզոք սեռը

«Թավշյա հեղափոխության»  չեզոք սեռը
06.08.2023 | 20:02

Այո, կա այդպիսի կատեգորիա ու նրանք քիչ չեն:

Ովքե՞ր են նրանք:

Տղամարդիկ ու կանայք, տղաներ ու աղջիկներ, քաղաքաբնակներ ու գյուղացիներ, ՀՀ քաղաքացիներ ու սփյուռքահայեր։

Այս մարդկանց համար մտածելու ու խորհելու հենման կետը նախկինների վատ լինելն է ու բոլոր դատողությունները ներկա իրավիճակի ու այն ծնած պատճառների, հետևանքների ու մեղավորների շուրջ սկսվում ու ավարտվում է այս մոգական տիրույթում։

Վստահաբար կարող եմ պնդել, որ նրանց մեծ մասը շատ լավ հասկանում ու հոյակապ տեղեկացված է, թե ով, ով է, որտեղից է գալիս և ում հետ է կապված:

Բայց ճիշտն ու ճշմարտությունը, ինչ գույնով ու անկյունից էլ այն մատուցվի, միևնույն է, ավտոպիլոտի վրա դրված ուղեղները հակված են միմիայն ակտիվացնելու «բա նախկինների ժամանակ․․․» կոդը։

Նրանց համար կարևոր չի, թե ով է ղեկավարում երկիրը, քաղաքը, թաղամասը, գյուղը, իրենց:

Կարևորը գումար աշխատելու հնարավորությունները չեն խաթարվել, պաշտոնյա հարազատ, բարեկամ ու ծանոթ կա ու դեռ նոր հեռանկարներ կբացվեն ավելի կատարելագործելու ստեղծված իրավիճակից օգուտներ քաղելու հնարավորությունները։

Այս կատեգորիայի մեջ ամենավտանգավորը դա մարզերի քաղաքաբնակներն ու գյուղաբնակները չեն, ում համար ցանկացած ղեկավարության հայտնվելը փառատոնային տրամադրություններ է ծնում։ Առավել վտանգավոր է մայրաքաղաքում բնակվող մտավորական-գիտնականը, ով վերածվել է մեծագույն ստի ու խեղկատակության սպասարկուն ու արգելափակելով ակադեմիական ուղեղի ծալքերի զգալի մասը, շարունակում է դեռ հավատալ փուչ պատումների, սին ու կեղծավոր տեքստերի, դառնալով դրանց կրողն ու տարածողը:

ՈՒ իրենք շատ նման են Ազգային ժողովում պատգամավորի անվան տակ նստած ոչ թավշյա դեմքերով բիձուկներին, որոնց հայացքները մատնում են սովետական շրջանի իրենց երիտասարդ տարիների մատնիչի ինքնությունը։

Այո, հենց իրենք են առավել վտանգավոր ու գլխավոր մեղավորներն են մերօրյա ազգային ողբերգության կազմակերպման մեջ:

Այո՛, հենց կազմակերպման:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 2010

Մեկնաբանություններ