ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ՈՒժ, հզորություն և դրանք կիրառելու հմտություն

ՈՒժ, հզորություն և դրանք կիրառելու հմտություն
11.07.2023 | 16:31

Մենք շատ հաճախ ենք մեր հնությունն ու մեր պատմությունը վկայակոչում որպես մեր բարձր արժանիքների ապացույց։

Ավելին, ուրիշներից պահանջում ենք, որ դա համարվի շատ կարևոր հանգամանք՝ մեր շահերը պաշտպանելիս։

Այս իմաստով շատ հեռուն գնացողներ էլ կան, որոնց կարծիքով, աշխարհում ինչքան լավ բան կա՝ մեզնից է առաջացել։

Իհարկե, հին ենք և աշխարհի կուլտուրական ազգերից մեկն ենք։

Սրանք անհերքելի փաստեր են, բայց դրանք պետք չէ շփոթել բացարձակ ուժի ու հզորության հետ, որոնք այսօր մեզ պետք են արևի տակ ինչ-որ շատ թե քիչ տանելի տեղ գտնելու համար։

Ուրիշների, մանավանդ հզորների, կարծիքով՝ հին պատմություն ունենալու հանգամանքը այնքան էլ կարևոր չէ, կարևոր են տվյալ պահին ունեցած ուժն ու հզորությունը և դրանք կիրառելու հմտությունը։

Բայց անհերքելի փաստ է, որ, օրինակ, ժամանակին ռուսների ունեցած հաղթանակները, մանվանդ Նապոլեոնի ու Հիտլերի նկատմամբ փոյլուն հաղթանակները, զգալի ազդեցություն ունեն ներկա ընթացքի վրա։

Դա, մի տեսակ, զգուշացում է բոլորին, որ ռուսների հետ գործ բռնելիս պետք է զգուշ լինել, և դրա պատճառը այն է, որ նրանք եղել են հաղթող կողմ։

Իսկ նրանք, որոնք մշտապես պարտվող կողմ են եղել, այս դեպքում ուրիշների վերաբերմունքը թույլերի, այդ թվում՝ մեզ համար, ոչ նպաստավոր է։

Իսկ ինչ վերաբերում է հին և կուլտուրական ազգ լինելուն, ապա պատմությունը ցույց է տալիս, որ այս հանգամանքի հաշվի առնելը ուրիշների կողմից դեմագոգիկ պնդումներից այն կողմ չի անցել, քանի որ միշտ շերեփը թղթից է եղել։

Թյուրիմացությունների ծովն էլ հենց մեզ համար է, որ ինչքան ուզում ենք աննպատակ լող տանք։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2563

Մեկնաբանություններ