«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Արցախը երկու սատանաներին էլ միջնամատի կոմբինացիա ցույց տվեց. Նաիրի Հոխիկյան

Արցախը երկու սատանաներին էլ միջնամատի կոմբինացիա ցույց տվեց. Նաիրի Հոխիկյան
31.10.2022 | 07:24

Ստեփանակերտում տեղի ունեցած հզոր հանրահավաքը հիստերիա է առաջացրել երկու քաղաքական աղբանոցներում։


1․ Ադրբեջանի իշխանություններին կից աղբանոցը սկսել է հայտարարել, թե Արցախի հանրահավաքին գնացել են Հայաստանից և քանակ լրացրել։ Միաժամանակ թշնամու քարոզիչները (ՔՊ-ի ադրբեջանական տարբերակը) սպառնացել են, թե կպայթեցնեն հրապարակը։


2․ Հայաստանի իշխանություններին կից աղբանոցն էլ աջ ու ձախ ծաղրում է Արցախի հանրահավաքն ու ամեն տեսակի ատելություն տարածում արցախցիների հասցեին։
Ասացեք, խնդրեմ, ինչո՞վ են տարբերվում նիկոլական ՔՊ-ի ու ալիևյան Ենի Ազերբայջանի աղբանոցները։
Ես ինքս վաղուց գիտեմ, որ գրեթե չեն տարբերվում, բայց ահա Սոչի մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նեղսրտել են։ Փաստորեն Արցախը երկու սատանաներին էլ միջնամատի կոմբինացիա ցույց տվեց՝ հրապարակ հանելով ավելի քան 120.000 արցախահայերի։


Չմոռանանք, որ Իլհամ Ալիևը անընդհատ հայտարարում էր, թե Արցախում հազիվ 20.000 հայ մնացած լինի, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ առիթը բաց չէր թողնում ասելու, որ արցախցիները չեն պայքարում Արցախի համար։
Երկուսն էլ մռութին կերան, որ Արցախից արտագաղթ գրեթե չի եղել, տեղահանվածները հիմնականում շարունակում են Արցախում ապրել, ու բոլոր արցախցիները շարունակում են պայքարել մեր հայկական Արցախի համար:
Հոկտեմբերի 30-ի Արցախի հանրահավաքը լուրջ քարտ է Ռուսաստանի ձեռքին՝ ընդդեմ Փաշինյան-Ալիև եղբայրության։


Ինքս կարծում եմ, որ Սոչիում, ամեն դեպքում, ինչ-որ բան ստորագրվելու է։ Որ դա որևէ լավ բան չի տա Հայաստանին ու Ադրբեջանին, արդեն պարզ է, բայց թե ինչ կտա Արցախին, մտածելու տեղիք է տալիս։
Ու որևէ մեկը բարոյական իրավունք չունի մեղադրելու արցախցիներին, որ իրենց միակ հույսը դնում են Ռուսաստանի վրա։

Դիտվել է՝ 10438

Մեկնաբանություններ