Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Նիկոլ Փաշինյան. Չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը չի օգտագործի իր լծակները՝ Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար

Նիկոլ Փաշինյան. Չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը չի օգտագործի իր լծակները՝ Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար
20.07.2018 | 22:50

Տարածաշրջանում պատերազմի վերսկսման վտանգ միշտ կա և մենք պետք է պատրաստ լինենք նման զարգացումների` լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով պատերազմի հնարավոր վերսկսման մեջ Ռուսաստանի դերակատարմանը, ՀՀ վարչապետն ասաց.


«Բոլորս էլ հասկանում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը, որպես գերտերություն, հնարավորություն ունի թույլ չտալու պատերազմի վերսկսումը մեր տարածաշրջանում: Ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր և բարեկամ Ռուսաստանն իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու համար: Բոլորի պես ես էլ համոզված եմ՝ Ռուսաստանը կարող է թույլ չտալ պատերազմը: ՈՒ չեմ կարող հավատալ, որ նա չի օգտագործի իր լծակները՝ Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար»: Սահմանին տիրող լարվածությունը գնահատելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ամեն օր կարող է փոքր-ինչ ավելանալ ու պակասել: Ավելի շատ ռազմաքաղաքական լարվածությունն է մեծ: «Դա կարող է մի օր կրակոցներով արտահայտվել, հաջորդ օրը՝ ոչ: Կրակոցների վիճակագրությունը շատ հաճախ նույնիսկ սովորականից շատ ավելի ցածր է լինում: Բայց դա չի նշանակում, որ այդ օրվա մեջ ռազմաքաղաքական իրավիճակը փոխվում է»,- նշեց վարչապետը։

Դիտվել է՝ 4762

Մեկնաբանություններ