«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Վարչապետը ելույթ ունեցավ Creative Armenia-ի տարեդարձին

Վարչապետը ելույթ ունեցավ Creative Armenia-ի տարեդարձին
06.07.2018 | 23:51

Հայաստանի ազգային պատկերասրահի «Որմնանկարների» սրահում Creative Armenia-ն տոնում է իր առաջին տարեդարձը: Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, դեսպաններ, հայտնի արվեստագետներ՝ այդ թվում Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Տիգրան Մանսուրյանը, Արտավազդ Փելեշյանը և Հայաստանի ստեղծարար ոլորտի շատ ներկայացուցիչներ: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը՝ Աննա Հակոբյանը: Փաշինյանին ելույթի հրավիրեց Creative Armenia-ի հիմնադիր Կարին Հովհաննիսյանը:


«Կարծում եմ, որ մենք բոլորս զգում ենք այս պահի կարևորությունը, այն հույսն ու հնարավորությունները, որ մենք այսօր ունենք: Իսկ այդ հույսը նույնպես ունի հեղինակ՝ մի գրող, որը գրեց բանաստեղծությունը, որը դարձավ երգ, որը դարձավ քայլ, շարժում, որը վերածվեց զարթոնքի և մեզ տվեց նոր Հայաստան»,- ասաց նա ու հորդորեց սիրով լսել նոր Հայաստանի հեղինակ Նիկոլ Փաշինյանին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր խոսքում հավաստեց, որ ամեն մի երևույթի ամենակարևոր կողմը մշակութային կողմն է, ինչին շատերը մի տեսակ տարօրինակ հայացքով են նայել: Նա կարծում է, որ երբ խոսքը ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների մասին է, չպետք է անտեսել մշակութային բաղադրիչը:


«ՈՒզում եմ ասել, որ քաղաքական փոփոխությունը, որը տեղի ունեցավ, իրականում, մշակութային մի մեծ հակամարտության հանգուցալուծում էր, քանի որ քաղաքական հրապարակի ասպարեզում մրցակցության ելան բռնության մշակույթն ընդդեմ սիրո մշակույթի, իսկ սիրո մշակույթը հաղթող եղավ: Սա շատ գլոբալ փոփոխություն էր ՀՀ կյանքում, որովհետև, ցավոք սրտի, մինչ այս սիրո մշակույթն ընդունված էր համարել թուլության մշակույթ, իսկ բռնության մշակույթն ընդունված էր համարել ուժեղության մշակույթ, բայց մենք ապացուցեցինք հակառակը»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ այս փոփոխությունը կամրագրվի մեզանից յուրաքանչյուրի կյանքում:

Դիտվել է՝ 3281

Մեկնաբանություններ