ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Ամեն օր հոգեպես մեռնում ենք»

«Ամեն օր հոգեպես մեռնում ենք»
25.11.2013 | 18:41

Չնայած իշխանության հավաստիացումներին, թե սիրիահայերի հանդեպ հատուկ վերաբերմունք կա, պարզվում է, նրանք էլ բախվեցին հայաստանցիների համար գլխացավանք դարձած խնդիրներին: Հարկային վարչարարությունը փոքր և միջին բիզնեսի առնչությամբ ոչ միայն հայաստանաբնակների համար է լուրջ «սպառնալիք», այլև այստեղ նոր-նոր փոքր բիզնես դրած սիրիահայերի: Մեզ հայտնի դարձավ, որ անցյալ տարի այս օրերին ընտանիքով Հայաստան վերադարձած Սարգիսն այսօր արդեն օրերն է հաշվում, թե երբ պիտի վերադառնա Սիրիա:

Անցյալ տարի երկու անչափահաս երեխաների հետ Սարգիսն ու Կարինեն մեծ հույսերով սեփական տուն են գնել, Տիգրան Մեծ պողոտայում օծանելիքի և բիժուտերիայի փոքրիկ խանութ վարձակալել, հուսալով, որ ռմբակոծություններից հեռու իրենց երիտասարդ ընտանիքը հանգիստ, ապահով կապրի: Սակայն ուրբաթը շաբաթից շուտ եկավ, այսօր արդեն նրանք որոշել են տունը վաճառել և օր առաջ լքել «հյուրընկալ» հայրենիքը:
Պատճառը շատ «արդիական» է. հարկայինը պարբերաբար «չոքում» է դռանը և «օդից» սահմանված գումարներ պահանջում: «Հազարի դրամի առևտուր չենք անում, բայց գալիս է 100-150 հազար գումար պահանջում: Էլ չենք ասում, որ օրումեջ գալիս պարտադրում են, որ խանութի դուռը փոխենք և հակահրդեհային ազդանշան դնենք։ Այն դեպքում, որ ես անգամ վարձակալման գումարն եմ ծայրը ծայրին հասցնում: Ավելի լավ է վերադառնանք Սիրիա, թեկուզ ռմբակոծման տակ, բայց գոնե հարազատների հետ կլինենք ու հացի խնդիր չենք ունենա: Մենք Սիրիայում այստեղի 50 դրամով օրական չորս հաց էինք գնում։ Այստեղ մնալով ամեն օր հոգեպես մեռնում ենք»,- նեղսրտում են ամուսինները:
Սակայն կարգին «փախչել» էլ չի ստացվում հայրենիքից, որովհետև գնված տունը չեն կարողանում վաճառել, գնորդ չկա, չնայած մեկ տարի առաջ ձեռք բերած գույքն էլ տան հետ վաճառում են: Այսօր ամուսինները շփոթահար են, չգիտեն ինչպես դուրս գալ այս իրավիճակից: Չնայած ծնողների ցանկությանը՝ փոքրիկները, Սիրիայի անունը լսելիս, սարսափահար են լինում, իսկ ծնողները, փաստորեն, ռումբերի պայթյունը գերադասում են հարկային բեռից։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1826

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ