ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 
  • Ակցիայի մասնակիցներից մեկը սադրիչ էր

    Ակցիայի մասնակիցներից մեկը սադրիչ էր

    28.07.2013| 18:53
    «Այդ տղան ակցիայի առաջին իսկ օրվանից մեզ հետ է եղել:Ոչ մի անգամ կասկածի առիթ չի տվել:Երեկ երեկոյան փորձում էր կռիվ հրահրել: Նա ինձ խնդրեց առանձին զրուցել, մի փոքր հեռացանք և վերջինս սկսեց ինձ անհեթեթ հարցեր տալ` կապված իմ կրթության, մասնագիտության, հավատի հետ: Նա հարցնում էր` հավատո՞ւմ եմ Աստծուն, թե՞ ոչ...Այնուհետև սկսեց ոգևորվել, ագրեսիվ կեցվածք ընդունեց: Երբ դա տեսա, ոստիկաններին նշան արեցի, որպեսզի օգնության գան: Մինչև ոստիկանների մոտենալը, նա սկսեց հայհոյել ինձ, փորձեց հարվածել, ոստիկանները միանգամից նրան մեկուսացրեցին, բայց նա շարունակում էր հայհոյել: Նրան տարան ոստիկանական բաժանմունք: Մենք երկուսս էլ այնտեղ ցուցմունք տվեցինք: Այդ անձնավորությանը շտապ օգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց` հանգստացնող ներարկելու: Ենթադրվում է, որ նա հոգեկան խնդիրներ ունի, որովհետև ոստիկանությունում ևս ոչ ադեկվատ պահվածք դրսևորեց»
  • Խմբակային սեքսի ակումբ` Մոսկվայի կենտրոնում

    28.07.2013| 15:05
    Մոսկվայի կենտրոնում՝ 19-րդ դարի առանձնատանը, որը գտնվում է Նիժնի Կիսլովսկի նրբանցքի թիվ 6 հասցեում, քաղաքային իշխանության պատգամավոր Ելենա Տկաչը հայտնաբերել է խմբակային սեքսի ակումբ: Պատգամավորը մոտ մեկ ամիս առաջ նույն նրբանցքում գտնվող «Հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան կազմակերպության բռնի տեղահանումից հետո որոշել է պարզել, թե ինչ կազմակերպություններ են գտնվում այն շինություններում, որոնք համարվում են Մոսկվայի քաղաքային գույքի դեպարտամենտի սեփականություն:
  • Այս շարժումն էլ «կփսորվի», եթե…

    Այս շարժումն էլ «կփսորվի», եթե…

    27.07.2013| 17:27
    Արդեն «Վճարում ենք 100 դրամ» շարժման որոշ մասնակիցներ, ուղիղ կամ միջնորդավորված, խոսում են այն մասին, որ այլևս չեն ուզում շարունակել պայքարը, քանի որ այն քաղաքականացվում է: Հնարավոր է, որ նրանցից ոմանք պարզապես գլուխ չունեն իշխանությունների հետ, այլ կերպ ասած` իշխանությունների հետ «քյալլա տալու զահլան չունեն»: Բայց միայն դա չէ պատճառը:
  • Հայաստանի Հանրապետության  վարչապետ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

    Հայաստանի Հանրապետության վարչապետ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

    26.07.2013| 00:30
    Պարոն վարչապետ Նախ չեմ ակնկալում Ձեր գոհունակությունը սույն նամակիս փաստով առ այն, որ իշխանությունների հանդեպ համազգային մերժողականության պայմաններում գրելով Ձեզ, ըստ էության, միանշանակորեն չեմ ընդդիմանում գործող վարչակարգին։ Դա այդքան էլ այդպես չէ։ Ցանկացած իշխանություն, ընդ որում նաև Դուք, մնայուն չեք, մինչդեռ հայրենիքն ու ժողովուրդն են մնայուն և, որպես կանոն, նրանց առողջ շարունակականության խթանիչը համարվում է նրանց անվտանգությունը։ Եվ հենց սա է գրելուս պատճառը, ներկայացնելու համար մի քանի բացասական իրողություններ, որոնք սահմանվում են արդարադատության նախարար Հ. Թովմասյանի և նրա ապազգային ու կրիմինալ կորպորատիվ գործունեության սկզբունքներում։
  • Վիճաբանություն 34 համարի ավտոբուսում

    Վիճաբանություն 34 համարի ավտոբուսում

    25.07.2013| 15:43
    Այսօր, երբ բարձրացա վերոնշյալ ավտոբուս, արտաքուստ ամեն ինչ խաղաղ էր. բոլոր ուղևորները (թվով տասը-տասներկու հոգի), հանգիստ նստած էին: Ես դեռ չէի հասցրել պայուսակում տեղավորել ձայնագրիչս, ձեռքիս էլ ակտիվիստների «նվիրած» թռուցիկներն էին: Վարորդը անմիջապես գլխի ընկավ` կամ լրագրող եմ, կամ ակտիվիստ: Երբ տեղավորվեցի ամենավերջին ազատ նստարանին, որպեսզի ավելի մոտ լինեմ մյուս ուղևորներին, նա ուշի-ուշով սկսեց հետևել իմ գործողություններին: Զրույցի բռնվեցի կողակիցներիս հետ`թեման ուղեվարձն էր: Հարցրեցի, որքա՞ն եք վճարելու. ձայն չհանեցին: Ասացի` 100 կտաք և ձեռքիս թռուցիկները բաժանեցի կողքիս նստածներին: Մյուսները ևս խնդրեցին:
  • Կանգառներում ակցիաներ են

    Կանգառներում ակցիաներ են

    24.07.2013| 19:31
    Այս պահին Մաշտոցի պողոտայի և Բաղրամյան փողոցի խաչմերուկում` օպերայի հարակից կանգառներում, երիտասարդները ակցիաներ են կազմակերպել, որոնց հսկում են ոստիկանական խմբեր:
  • Ավտոբուսները լքող քաղաքացիների փաստը չկանխատեսված հարված էր գծատերերի համար

    Ավտոբուսները լքող քաղաքացիների փաստը չկանխատեսված հարված էր գծատերերի համար

    23.07.2013| 18:15
    Մինչ մայրաքաղաքի տարբեր հատվածներում և հասարակական տրանսպորտում «գնային պատերազմ է» տեղի ունենում, զուգահեռաբար էլ`երթուղայիններն են դատարկվում: Այս ամենի արդյունքում վարորդները մեծ թվով «կլիենտ» են կորցնում:Եվ դա զարմանալի չէ, այդպես էլ պետք է լիներ:Կարծում եմ, գնային հաշվարկ կատարած մեր իմաստուն տնտեսագետները, ուղեվարձը թանկացնելիս պետք է այս ամենը հաշվի առնեին, ցուցաբերեին մի փոքր հեռատեսություն:
  • Եզդի հովվի ոտքը կոտրել են  ոչ թե ոչխարները, այլ  «Մերսեդես Բենցի» վարորդը

    Եզդի հովվի ոտքը կոտրել են ոչ թե ոչխարները, այլ «Մերսեդես Բենցի» վարորդը

    23.07.2013| 11:34
    2012 թ. նոյեմբերի 15-ին ժամը 18:30-ի սահմաններում Գյումրի-Արմավիր կենտրոնական ճանապարհին վարորդ Վահան Վարդերեսյանը իր վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով խախտել է ՃԵԿ-ի պահանջը, հանդիպակաց գոտում հարվածել է ճանապարհով անցնող ոչխարի հոտին, վրաերթի է ենթարկել հովիվ Ի. Մամոյանին` պատճառելով ծանր մարմնական վնասվածք: Դեպքի վայրում Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ Վահան Սամվելյանն առանց նորմալ զննելու այն, ոչ արձանագրում է սատկած ոչխարների դիրքը, ոչ արյունը, ոչ տրանսպորտային միջոցներից պոկված մասերը, ոչ էլ ավտոմեքենայի անվադողի և արգելակման հետքերը ճանապարհի տվյալ հատվածում:
  • Ապագա արքան ծնվեց Առյուծի նշանի տակ

    Ապագա արքան ծնվեց Առյուծի նշանի տակ

    23.07.2013| 11:23
    Հուլիսի 22-ին Լոնդոնում ծնվեց Մեծ Բրիտանիայի գահի երրորդ ժառանգորդը` արքայազն Ուիլյամի որդին: Կենսինգտոնյան պալատից հաղորդել են, որ Քեմբրիջի դուքս Ուիլյամը և դքսուհի Քեյթ Միդլտոնը որդի են ունեցել, 3,8 կգ քաշով:
  • Մարդու մասնավոր կյանքն ու դրա պաշտպանությունը

    Մարդու մասնավոր կյանքն ու դրա պաշտպանությունը

    22.07.2013| 17:39
    Մարդու մասնավոր (անձնական) կյանքի իրավաբանական բնույթի նկատմամբ գոյություն ունեն տարբեր տեսակետներ, որոնց բազմազանությունը, առաջին հերթին, արտացոլում է այդ կյանքի բարդ բովանդակությունը: