ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ. Փաստերի խեղաթյուրման հերթական փորձ

Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ. Փաստերի խեղաթյուրման հերթական փորձ
13.04.2013 | 20:38

Հրանտ Բագրատյանի սույն թվականի մարտի 18-ի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարված այն գրառումը, թե .«... դրամի ներդրման գործը 1993 թվականին Գերագույն խորհուրդը (այն ժամանակ ԱԺ չկար) հանձնարարել էր եռյակին Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, կառավարությունն այդտեղ կապ չուներ, ուներ միայն ներկայացուցիչ», առնվազն փաստերի խեղաթյուման հերթական փորձ է: Նախ, ուսումնասիրելով 1993 թվականի Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի «Հայաստանի Հանրապետության բանկերի կանոնադրական կապիտալներում պետական մասնակցության կարգի, պայմանների և Հայաստանի Հանրապետությունում դրամաշրջանառության կարգավորման միջոցառումների մասին» թիվ 332 որոշումը` պարզվում է, որ նույն որոշման 4-րդ կետի դրույթով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունում դրամաշրջանառությունը կարգավորելու, ներքին շուկան պաշտպանելու, արժութային ինտերվենցիաների բացասական ազդեցությունը կանխարգելելու և դրա հետ կապված հարցերը օպերատիվ լուծելու նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետությունում դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողով հետևյալ կազմով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ, Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար:
Միևնույն ժամանակ նույն որոշման 6-րդ կետով սահմանված էր, որ հանձնաժողովի լիազորությունների սահմաններում Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի որոշումների և հանձնարարականների կատարումը պարտադիր է եղել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, բանկային համակարգի կազմակերպությունների, բոլոր ձեռնարակությունների, հիմնարկների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց համար:
Հետևաբար, ՀՀ կառավարությունը` ի դեմս ֆինանսների նախարարի, լիիրավ և հավասարազոր իրավունքներ է ունեցել հանձնաժողովում, ինչպես և հանձնաժողովի մյուս բոլոր անդամները: Հ.Բագրատյանի այն պնդումը, թե «Կառավարությունն այդտեղ կապ չուներ, ուներ միայն ներկայացուցիչ», հերթական հակասությունն է ինչպես տրամաբանությանը, այնպես էլ իրավական ակտի բովանդակությանը և ոչ այլ ինչ է, քան ՀՀ Կառավարության դերի արհեստական նսեմացման փորձ:
Վերջում հիշեցնենք, որ ազգային դրամի շրջանառության մեջ մտցնելիս «դիտորդի» կարգավիճակի մասին օրվա վարչապետի ծիծաղաշարժ արդարացումները ուղղակի հակասության մեջ են այն պնդման հետ, թե իր արժանիքներից է անգամ Արցախի հաղթանակը, որի մասին շարունակաբար խոսվում էր նախագահական ընտրապայքարում, ուր, հիշեցնենք, վաստակեց ընդամենը երկու տոկոս և կորցրեց խոպանում վաստակած պատկառելի ընտրագրավը:

Դիտվել է՝ 4028

Մեկնաբանություններ

14.11.2024