Exit poll-երը կանխատեսում են ձախերի դաշինքի հաղթանակը Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում և երկրորդ տեղը՝ նախագահական դաշինքի համար, մինչդեռ աջ պոպուլիստական «Ազգային միավորումն» իր զինակիցներով, որոնք արդեն պատրաստվում էին կառավարություն ձևավորել, գտնվում է երրորդ տեղում։ Այս մասին է վկայում Elabe-ի կանխատեսումը, որն արվել է BFMTV-ի, RMC-ի և La Tribune Dimanche-ի պատվերով։ Ifop-ը նույնպես կանխատեսում է նմանատիպ արդյունքներ։               
 

Չեն մեղադրվում, բայց հետախուզվում են

 Չեն մեղադրվում,  բայց հետախուզվում են
10.06.2008 | 00:00

Թեև դատախազության կայքէջը պաշտոնապես ծանուցում է, թե մարտի 1-ի դեպքերից հետո հետախուզման մեջ են Հայաստանի Հանրապետության ընդամենը չորս քաղաքացիներ՝ ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, Վիրաբ Մանուկյանն ու Համլետ Հովհաննիսյանը, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի մամուլի պատասխանատու ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆԸ «Իրավունք de facto»-ին փոխանցեց, որ ոչ պաշտոնական հետախուզում է հայտարարված նաև մի խումբ ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ, ովքեր պարտադրված անցել են ընդհատակ։ Նրանց թվում են ՀՀՇ վարչության անդամներ Արամ Մանուկյանն ու Խաչատուր Քոքոբելյանը, «Այլընտրանք» հասարակական շարժման ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը, պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, «Հայրենիք և պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը, այլք, որոնց նկատմամբ թեև մեղադրանք չի առաջադրվել, սակայն, Արման Մուսինյանի հավաստմամբ, իրավապահները պարբերաբար այցելում են վերջիններիս բնակարանները, որոշ դեպքերում խուզարկություններ անցկացնում, հարազատներին ¥դիցուք, Արամ Մանուկյանի կնոջը¤ հրավիրում ԱԱԾ՝ հարցաքննության։ Մնում է եզրակացնել, որ սա այն ծանոթ դեպքերից է, երբ դատախազության պաշտոնական հաղորդագրությունները հակասության մեջ են իրականության հետ։

Ի դեպ, ՀՀ առաջին նախագահի մամուլի պատասխանատուից հարցրինք, թե համաժողովրդական շարժմանը միացած ընդդիմադիր ուժերից քանի՞սն են արձագանքել Հայ ազգային կոնգրես ձևավորելու Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին նախաձեռնությանը։ «Բոլորն անխտիր»,- եղավ պատասխանը։

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 6403

Մեկնաբանություններ