-
22.07.2012|
18:20
Ֆինանսների նախկին նախարար Պրանաբ Մուկերջին կդառնա Հնդկաստանի 13-րդ նախագահը և հուլիսի 25-ին կփոխարինի Պրատիբհա Պատիլին, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2007 թվականից և Հնդկաստանի առաջին կին նախագահն էր։
-
22.07.2012|
16:43
Մադագասկարում ապստամբած զինվորները գրավել են մայրաքաղաքի օդանավակայանի մերձակայքում գտնվող ռազմական ճամբարը։ Այդ մասին հայտնել է մայրաքաղաքի ոստիկանության պետ, գեներալ Ռիչարդ Ռավալումանան։
-
21.07.2012|
15:14
Մեքսիկայի արևմտյան Նայարիտ նահանգում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով ավելի քան 21 մարդ է զոհվել, 29-ը վիրավորվել են։
-
21.07.2012|
15:11
Բահրեյնի ոստիկանությունն արցունքաբեր գազ է օգտագործել՝ քաղաքական ակցիաների սահմանափակումների դեմ բողոքող հազարավոր մարդկանց ցրելու համար։
-
20.07.2012|
13:32
Իսպանիայի մայրաքաղաքում բողոքի ակցիայի ժամանակ սկիզբ առած անկարգությունների հետևանքով վիրավորվել է 26 մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան։ Վեց ցուցարար ձերբակալվել է։
-
20.07.2012|
13:12
Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը համատեղ ասուլիսի ժամանակ մոռացել է Կոսովոյի նախագահ Ատիֆետե Ջահջագայի անունը, մոտեցել է նրան և քնքնշորեն հարցրել` «Թանկագինս, ինչպե՞ս է Ձեր անունը», իսկ հետո երկար փորձել է կրկնել Ջահջագա` ակներևաբար հիշելու համար:
-
20.07.2012|
13:00
Իսպանիայի թագավորական ընտանիքը պահելու համար հատկացվում է 8,5 միլիոն եվրո, այդ գումարը կրճատվել է 170000 եվրոյով:
-
19.07.2012|
13:07
Ավելի քան 7 մարդ է զոհվել Բուրգասի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունից: Այդ մասին հաղորդում է Բուլղարիայի ներքին գործերի նախարարությունը:
-
19.07.2012|
13:05
Լիբիայի քաղաքական առաջնորդներն ազգային միասնության կառավարություն ձևավորելու նպատակով բանակցություններ են սկսել: Բազմակողմ խորհրդակցությունները մեկնարկել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո:
-
19.07.2012|
13:00
Ադրբեջանի իշխանությունները շահագրգռված չեն Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մաքսային միությանը միավորվելու տեղեկացրել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի ղեկավար Այդին Ալիևը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Վլադիմիր Գոշինի հետ Բրյուսելում հանդիպման ժամանակ :