ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Բումերանգի էֆեկտը

Բումերանգի էֆեկտը
14.07.2009 | 00:00

Գրողների միության արտահերթ համագումարից հետո երեկ առաջին անգամ միության նորընտիր նախագահ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԸ հանդիպեց լրագրողների հետ։ Հետահայաց գնահատեց արդեն փակված էջերը, «նոր բացվողների» մասին էլ խոսեց ծրագրերն ու հետագա գործունեության ուղղությունները նախանշելով։
Մինչ այդ Անանյանը նախ անդրադարձավ ԶԼՄ-ների աշխատանքին։ Մի մասին շնորհակալություն հայտնեց միության գործունեությունը «հավասարակշիռ, անաչառ» լուսաբանելու համար, ոմանց առնչությամբ էլ փաստեց. «Վերջին երկու տարիների ընթացքում մի շարք լրատվամիջոցներ ուղղակի խաչակրաց ու անազնիվ արշավ սկսեցին գրողների միության դեմ։ Ամեն տեսակի անազնիվ, անբարո միջոցներով փորձեցին ցեխ շպրտել ու անվանարկել գրողների միությունն ու նրա ղեկավարին։ ...Իհարկե, մամուլի ազատություն կա, բայց այդ մամուլն անկախ չէ։ Ցավոք, մամուլի անկախություն կոչվածը պատկանում է ֆանտաստիկ այդ ժանրին»։ Այս ենթատեքստում լրագրողի այն դիտարկմանն էլ, թե օրերս «Իրավունք» թերթը գրել է, որ «համագումարից հետո գրողների միությունը դարձյալ մնաց անանյանիստների հույսին», միության նախագահն. այսպես հակադարձեց «Այդ ամենը միության հետ կապ չունի, ու բումերանգի պես վերադառնում է հենց այդ մամուլին, որն արդեն երկու տարի աղմկում, տարփողում, ցեխ շպրտում, վարկաբեկում ու նենգափոխում է ամեն ինչ։ Իհարկե, այդ ամենի համար նյարդեր, ժամանակ, եռանդ է հարկավոր, բայց մենք զբաղված ենք մեր գործով։ Ասում են` ով հաղթում է, պետք է մեծահոգի լինի։ Այս բանաձևումին կողմ եմ, բայց այդ մեծահոգությունը նաև ինձ թույլ է տալիս ասել մի քանի ճշմարտություններ»։ Անանյանին զայրացնում է նաև այն հանգամանքը, որ հաճախ չճշտված փաստեր են մամուլի էջեր սպրդում, որոնք կոպտորեն խախտում են մամուլի մասին օրենքը։ «Մամուլի մասին օրենքը որոշակի պատասխանատվություն է դնում ձեզ վրա։ Ազատությունը չի նշանակում ամենաթողություն։ Ի՞նչ է, մամուլը գործ տվողի գործառույթ է՞լ է իր վրա վերցնում»։
«Այս խաչակրաց արշավանք այնքան ինտենսիվ էր, որ կարող էինք ամեն օր գրողների միության շքամուտքի դուռը փակել ու դատական հայցեր գրել տարբեր հրապարակումների առիթով, սակայն մենք որոշեցինք բարձր գտնվել ու չմտնել քաշքշուկի մեջ։ Մի պահ եկավ, որ համբերության բաժակը լցվեց, ու պիտի դատարան դիմեի։ Բայց համաներում հայտարարվեց, ու եթե այդ ստահակներին պիտի դատի տայի, և նրանք համաներումից օգտվեին, կլիներ ժամանակի անիմաստ կորուստ։ Եթե մենք սուտ, կեղծ լրատվություն ենք փոխանցում, պետք է մեր խղճի հետ հաշտ չլինենք, հանգիստ չքնենք»։ Չնայած բանախոսը նաև կատակով հավելեց, որ մի շաբաթ արձակուրդ ունի և այդ հրապարակումներին գուցե և իրավական ընթացք տա։
Այս գնահատականներից ընդամենը րոպեներ անց հանդիպմանը ներկա լրագրողներն ունկնդիր եղան Անանյանի և «Հրապարակ» օրաթերթի լրագրող Գայանե Բաբայանի սուր երկխոսությանը։
-Պարոն Անանյան, Դուք ինքներդ Ձեզ տաղանդավոր կամ ոչ տաղանդավոր գրող համարո՞ւմ եք,- հարցրեց լրագրողուհին։
-Ես ինձ ավելի տաղանդավոր եմ համարում, քան քեզ, և ավելի պակաս տաղանդավոր, քան գրողների միության մյուս 390 անդամներին,- ասաց Լևոն Անանյանը։- Ես գրողների միության այն նախագահն եմ, ով չորս տարի առաջ, երբ քեզ հեռացրել էին հանրակացարանից, ու երեխայիդ հետ դրսում էիր մնացել, մի քանի անգամ եկա քո դատը պաշտպանելու։ Այստեղ են ասել` լավություն արա, գցիր ջուրը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2601

Մեկնաբանություններ