Exit poll-երը կանխատեսում են ձախերի դաշինքի հաղթանակը Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում և երկրորդ տեղը՝ նախագահական դաշինքի համար, մինչդեռ աջ պոպուլիստական «Ազգային միավորումն» իր զինակիցներով, որոնք արդեն պատրաստվում էին կառավարություն ձևավորել, գտնվում է երրորդ տեղում։ Այս մասին է վկայում Elabe-ի կանխատեսումը, որն արվել է BFMTV-ի, RMC-ի և La Tribune Dimanche-ի պատվերով։ Ifop-ը նույնպես կանխատեսում է նմանատիպ արդյունքներ։               
 

«Երրորդ ուղին» և հայկական նոր իրականությունը

«Երրորդ ուղին» և հայկական նոր իրականությունը
07.11.2008 | 00:00

ՏԵՍԱԿԵՏ
«Պարտվեցինք, որովհետև մեր ցեղի ոգու բովանդակ ուժերն օգտագործելու փոխարեն հովանավորներ փնտրեցինք»։
Գարեգին Նժդեհ
Հայաստանի ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցող հեղափոխական և հակահեղափոխական խմորումներին զուգահեռ՝ փորձեր են արվում ստեղծելու, այսպես կոչված, «երրորդ ուժ» և կամ «երրորդ ուղի» այլընտրանքային գաղափարախոսական, քաղաքական միավորը։ Այստեղ խոսքը չի վերաբերում նրան, որ հասարակության մեջ դեռևս առկա է կրավորական մի զգալի զանգված, որը, մերժելով նոր իշխանություններին, այնուամենայնիվ, չի միանում անգամ հեղափոխական շարժմանը։ Չնայած այս հանգամանքն է առաջին հայացքից համարվում «երրորդ ուժի» առաջացման «բարենպաստ» պայմանը։
Իրականության մեջ Հայաստանի քաղաքական էլիտան (եթե կարելի է այդպես անվանել առկա օլիգարխիկ բրգաձև կառույցը, որտեղ ժառանգաբար փոխանցված իրենց ցմահ օթյակներն են զբաղեցնում մի կողմից պսևդոազգայնական դիմադիրների իշխանական կոալիցիան, մյուս կողմից՝ «ընդդիմադիրների» մի մեծ զանգվածը) զուրկ է որևէ գաղափարախոսությունից ու աշխարհայացքից և պատրաստ է ստեղծելու տարատեսակ կառույցներ ու հենց այնտեղ էլ հասարակության սպիտակ քվեն պարպելու և զանգվածների` դեռևս ազատ ուղեղն ու ուշադրությունը զբաղեցնելու անիմաստ փորձերի համար։
Սակայն, ժամանակակից աշխարհում սկիզբ առած աշխարհաքաղաքական գործընթացներին զուգահեռ, հայ հասարակական և հանրային քաղաքացիական կյանքում տեղի է ունեցել էական և բնականոն փոփոխություն. հայ հասարակական, ժողովրդական մտածողությունն ու ազգային պահպանողական արժեհամակարգը, ինչպես նաև ազգային ինքնության, հանրային հետաքրքրության, սոցիալական իրավունքի և իրավասության պահպանման, ազգային անվտանգության ու արտաքին մարտահրավերների դիմակայման պարտադրումները թևակոխել են որակական մի նոր հարթություն, որը չի համապատասխանում ներկայիս պսևդոազգայնական իշխանության և հատկապես կոալիցիոն կիսաքաղքենիացված բանկիր պլուտոկրատների և ազգային մշակույթն ու հայեցին ոչնչացնող մեծ ու փոքր չինովնիկների միջնադարյան խավարամոլության բանակի իրողության չափորոշիչներին։
Մինչդեռ «երրորդ ուղին» իր իսկ էությամբ ձևավորվել է համաշխարհային իրականության մեջ և դեռ իր խորը տենդենցներով ձևավորվում է ժամանակակից քաղաքակրթության դաշտում ու աստիճանաբար կայանում է համաշխարհային քաղաքականության և քաղաքականության փիլիսոփայության մեջ։ Աշխարհի ժամանակակից պետություններում առաջացած բնական ճգնաժամերն առավելագույնս առաջացրին «երրորդ ուժի» կամ «երրորդ ուղու» գաղափարախոսության գլխավոր ասպեկտները, և այն ձևավորվեց այլևս որպես կարևորագույն այլընտրանք՝ խոր ճգնաժամ ապրող համընդհանուր քաղաքակրթության համար։
Չնայած համաշխարհային քաղաքակրթության աճող գաղափարախոսության հետաքրքրությանը, ներկա ժամանակներում «երրորդ ուժի» մոտեցումները դեռևս խորաթափանց ու շատ հեռու չեն մշակված և զուրկ են տնտեսական տեսության ու սոցիալական պրակտիկայի մոտավոր ընդգծումներից։ Այնուամենայնիվ, «երրորդ ուժի» ընդհանուր բանաձևումը դիտվում է որպես «Ոչ կոմունիզմին, ոչ լիբերալիզմին» և կամ այս բանաձևի տարբեր ձևափոխումների բանաձևումին։ «Երրորդ ուժը» հանդիսանում է ոչ միայն հակազդիչ եվրոպական ձախ հզոր շարժման և տոտալիտար ռեժիմի հաստատմանը ռուսական իմպերիայում, այլ նույնպես ներգործության արդյունքում ողջ աշխարհի կոմինտերնի։ Այն հանդես է գալիս իբրև բավականաչափ ռադիկալ հակաքաղքենիականություն և ուղղված է առաջին հերթին քաղքենիական հասարակության էության սահմանափակմանը։ Եվ հատկապես հենց այս գաղափարը ստացավ մեծ օժանդակություն համաշխարհային ժամանակակից հասարակության լայն շերտերից, և որն էլ գիտակցորեն ընդունվեց աշխատավորության կողմից։ «Երրորդ ուղի» կամ հաճախ օգտագործվող «երրորդ դիրքորոշում» տեսության արմատը կարելի է հայտնաբերել նաև ամբողջությամբ գերմանական փիլիսոփայության մեջ, հատկապես՝ Գ. Լայբնիցի, Ի. Գ. Ֆիխտեի, Ֆ. Լիստի, Օ. Շպենգլերի։ Այս տեսության ավելի քան հստակ մշակումներով և նրա հիմնական ուղղվածությամբ, որն ընդունված է կոչել «երրորդ դիրքորոշում», հիմնականում զբաղվել են Վ. Պարետոն, Ի. Շտումպետերը, Վ. Չոմբարտը, Տ. Վեբլեն, Ֆ. Պերրուն։
20-րդ դարի մինչև 20-ական թվականները «երրորդ դիրքորոշման» ուղղվածությունը ենթարկվել է բավականաչափ լուրջ և պրակտիկ եզրահանգման, ու կատարվել է սկզբունքների որոշակի մշակում։ Այս գաղափարների կողմնակիցներն ու նրանց կրողներն ընդհանրապես չեն պատրաստվում գնալ կոմպրոմիսների ոչ ձախերի, ոչ աջերի, ոչ կոմունիզմի, ոչ լիբերալիզմի հետ։ Նրանք փորձում են ստեղծել ամբողջական ինքնուրույն, անկախ կոնցեպցիա, ներառյալ ինչպես քաղաքական, այնպես էլ սոցիալ-տնտեսական ասպեկտները։ Գաղափարները, ինչին նրանք ձգտում են, կազմակերպումն է հասարակության շուկայական պայմանների սահմանափակման և պահպանումը հիմնարար կոնսերվատիվ հասկացության մասնավոր սեփականության արտադրության միջոցների, ավանդական արժեքների, ընտանիքի, բարքերի և այլն։
Ավելի քան հիմնավոր մոտեցումներ ունեն ռուս մտավոր ավանդականները՝ Կոնստանտին Լեոնտև, Իվան Իլյին, Եվգենիա Տրուբեցկո և շատ ուրիշներ ու նրանց հետևորդները, որոնք հատկանշվում են ավանդականության` հատկապես իրենց հատուկ քաղաքական փիլիսոփայության ներկայացմամբ։ Օրգանական միացման կոնսերվատիվ հեղափոխության գաղափարը և գաղափարը Եվրասիայի, ռուս տրադիցիոնալ մտածողները և հատկապես Ա. Դուգինը կազմավորել են ոչ միայն ուղղվածությունը ռուս մտավոր ավանդականների քաղաքական փիլիսոփայության, այլև մշակումը դրանց դետալների ակտուալ աշխարհաքաղաքական կոնցեպցիայի, որը կարող է դառնալ այս դարում ռուսական հիմնական քաղաքականությունը։ Ռուս կոնսերվատիվ հեղափոխականներն ամենաաջերն են ձախերից և ամենաձախերը՝ աջերից, միևնույն ժամանակ քաղաքականության մեջ` աջ, տնտեսության մեջ ձախ դիրքորոշմամբ։
«Երրորդ ուղու» տնտեսառազմավարական նպատակը հանդիսանում են նոր կազմավորումը եվրասիական մոդելի և տնտեսական նոր մոտեցումները, որը թույլատրում է պահպանել Եվրասիայի իր տնտեսական և քաղաքական անկախությունը ատլանտիստական բլոկից։ Եվրասիական ամբողջ ներքին տնտեսական մեխանիզմը նախատեսվում է լինել քաղաքական նպատակների ենթակայության շրջանակների մեջ, ազգային զարգացումով և պետության անվտանգությամբ։
Մինչդեռ «երրորդ ուղին» կոչված է առաջին հերթին ոչ միայն ուղղակի փոփոխության և անբարենպաստ համաշխարհային տնտեսության տենդենցների, առավել ևս ինչ-որ կոնյունկտուրային երևույթների, թեկուզև առկա երևույթներն ստիպում են ավելի ինտելեկտուալ շրջանակներին՝ ընտրել հնարավոր առավելություններ։ Աշխարհը, ինչպես Արևմուտքը, այնպես էլ Արևելքն արդեն վաղուց են մուտք գործել քաղաքակրթությունների խոր ճգնաժամ, ինչը ցուցաբերվում է տարբեր ձևերով քաղաքակրթությունների բազում շրջանակների և պատմամշակութային տիպերով, սակայն ունենալով մեկ ընդհանուր, ունիվերսալ նշանակություն, ցուցաբերում է ունիվերսալ հատկանիշներ։
Ցանկացած տարածաշրջանում և որևէ մշակույթում «երրորդ ուժը» չի ցուցաբերվել այս կամ այն ֆորմայով, նրա էությունը հանդիսանում է անհրաժեշտությունը հաղթահարման տիտանական օտարացման աշխատանքի կապիտալից, ինչը որ անպայմանորեն բերում է ծագման նոր սահմանափակիչի շուկայական տնտեսության։ Սակայն «երրորդ ուժը» հակաշուկայական գաղափարախոսությունը չէ, այլ գաղափարախոսություն է հանուն շուկայի պահպանության՝ «լիբերալ տոտալիտարիզմից, շուկայի հիմքերի փլուզումից» ազատ ձեռներեցության և նրա հիմնական արտադրանքի։
«Երրորդ ուղին» համաշխարհային քաղաքակրթությունների դաշտում և փորձը իրանաշիիթական քաղաքակրթության և նրա կոնսերվատիվ հեղափոխության ու համապատասխանեցումն այդ փորձի համընդհանուր տենդենցների, այլևս տեղի են ունենում և հաստատվում համաշխարհային սոցիալական քաղաքականության և քաղաքականության փիլիսոփայության մեջ։ «Երրորդ ուղու» գաղափարախոսությունը ոչ թե մեկուսացման դոկտրին է, այլ արտաքին քաղաքականության ակտիվացում։ Սակայն, առաջին հերթին, ինքնուրույն տնտեսության կայացմանն ինչպես նախկին խորհրդային երկրների, այնպես էլ մի շարք երկրների շարքին, որոնց թվում նաև` լիբերալ կառուցվածքների՝ փնտրելով նոր ճանապարհներ կայացնելու համար կենսունակ ազգային տնտեսության։ Կազմավորումը «Տնտեսական մեծ տարածության», որպես կարևորագույն էլեմենտը «երրորդ ուժի» և ապա ալտերնատիվ տնտեսության, ինչպես նաև այլ ուղղվածությունները, այլևս աստիճանաբար ամրագրվում են համաշխարհային քաղաքականության և քաղաքակրթության գաղափարախոսությունների մեջ։
Հայ քաղաքականությունն առկա ժամանակահատվածում ոչ միայն դուրս է մղված տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործընթացներից և զուրկ է գաղափարախոսական ու աշխարհայացքային ուղղվածություններից, այլև ապավինելով կոմպլեմենտար քաղաքականությանը, օտար ուժերի անվերջանալի փնտրտուքին, հայտնվել է քաղաքական զավեշտալի իրավիճակում։ Մինչդեռ հայկական կոնսերվատիվ հեղափոխության գաղափարախոսությունն իր մեջ կրում է նախ և առաջ նոր մոտեցումները տնտեսության ղեկավարման, ինչպես կարևորագույն միջոց` կրթելու համար «երրորդ ուժի» մարդուն, որպես տրադիցիոնալ, ցեղային ոգու կրողի, հայ արարչական և ընդհանրապես համաշխարհային քաղաքակրթության մեջ։
Հայկական կոնսերվատիվ հեղափոխության գաղափարախոսության գիտակցումն ու նրա կյանքի կոչելու կենսական անհրաժեշտությունը պետք է լինի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի միջև անվերապահորեն տեղի ունենալիք երկխոսության միակ պարտադրումը։ Քանզի այդ երկխոսության արդյունքն է, որ հանդիսանալու է միակ խթանիչ ուժը գաղափարախոսական ու աշխարհայացքի նոր որակական փոփոխության և ապահովվելու է ներկա իշխանական կիսաքաղքենիականացված բուրգի փլուզումն ու ողջ համակարգի տրանսֆորմացիան դեպի ազգային արժեհամակարգ։ Այն պիտի հանդիսանա միակ գլխավոր խթանիչը ոչ միայն քաղաքացիական հասարակարգի ձևավորման համար լայն միջավայրի ստեղծման, այլև այդ քաղաքացիական միջավայրի նշանավորումը կարևորագույն սոցիալ-տնտեսական միջավայրով ավելի քան կարևոր պետական, քաղաքական, սոցիալական, տնտեսական և գաղափարական քննարկումների և որոշումների համար։ Այդ միջավայրը տիտանական այն զտիչն է, որի միջով անցկացված ավելի քան կարևորագույն գաղափարներն ու առաջարկությունները դառնալու են իշխանության ու կառավարության գործունեության հիմնական առարկաները։
Արմենակ ՄՆՋՈՅԱՆ
«Նուբարաշեն» ՔԿՀ, ՊԱՉ, 08 օգոստոս, 2008 թ.

Դիտվել է՝ 2857

Մեկնաբանություններ