Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը, պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ և վստահեցրել ՈՒկրաինային իր աջակցության մասին: «Առաջնորդները վերահաստատել են ՈՒկրաինայի հանդեպ իրենց հավատարմության ուժը, իսկ վարչապետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն Ուկրաինային անսասան է»,- ասվում է Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ։               
 

Հայաստանի գյուղերը 20-րդ դարում են մնացել

Հայաստանի գյուղերը 20-րդ դարում են մնացել
29.05.2024 | 12:20

Գյուղում վերջին անգամ ե՞րբ եք հյուր եղել։ Գյուղացիների տներում հեռուստացույցը նախկինի նման տան գլխավոր սարքն է, դրանով հիմնականում մակերեսային բովանդակությամբ, կենցաղային թեմաներով հայկական սերիալներ են դիտում կամ էլ՝ գռեհիկ հումորային հաղորդումներ։ Համացանցի մեծ հնարավորությունները հեռավոր բնակավայրերում քիչ են օգտագործում, տղամարդկանց մի զգալի մասը համացանցին հեռախոսի միանալու հնարավորությունն օգտագործում է օնլայն խաղեր խաղալու, խաղադրույքներ կատարելու համար։ Զինվորական սպաներ, պայմանագրային զինծառայողներ շատ կան, ովքեր այդ խաղերով պարբերաբար իրենց աշխատավարձը տանուլ են տալիս: Հայաստանի գյուղերի բնակիչների զգալի մասը գիտակցական մակարդակով, տեղեկացվածության աստիճանով մնացել է 20-րդ դարի 90-ական թվականների երկրորդ կեսի մակարդակին։ Օրինաչափ է, որ օրվա իշխանությունը հեշտ է մոլորեցնում նրանց։ 2020 թվականի տարօրինակ պատերազմից , խայտառակ, թաքուն կապիտուլյացիայից հետո գյուղերի ընտրողների մեծամասնությունը ընտրեց Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենամեծ դժբախտություններ պատճառած կապիտուլյանտներին։ Նիկոլ Փաշինյանի իշխանության փոփոխությունից հետո մեծ անհրաժեշտություն է լինելու գյուղերում քաղաքական, մշակութային և մեդիա անգրագիտության վերացման աշխատանքներ իրականացնել։ Գրածս այնպես չհասկանաք, թե Երևանում, Հայաստանի այլ քաղաքներում այս խնդիրները չկան, ուղղակի գյուղերում վիճակը սարսափելի է։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 561

Մեկնաբանություններ