Exit poll-երը կանխատեսում են ձախերի դաշինքի հաղթանակը Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում և երկրորդ տեղը՝ նախագահական դաշինքի համար, մինչդեռ աջ պոպուլիստական «Ազգային միավորումն» իր զինակիցներով, որոնք արդեն պատրաստվում էին կառավարություն ձևավորել, գտնվում է երրորդ տեղում։ Այս մասին է վկայում Elabe-ի կանխատեսումը, որն արվել է BFMTV-ի, RMC-ի և La Tribune Dimanche-ի պատվերով։ Ifop-ը նույնպես կանխատեսում է նմանատիպ արդյունքներ։               
 

Բռնազավթված Արցախում ամեն վայրկյան արձանագրվում են մշակութային ցեղասպանության տասնյակ դեպքեր

Բռնազավթված Արցախում ամեն վայրկյան արձանագրվում են մշակութային ցեղասպանության տասնյակ դեպքեր
12.05.2024 | 10:35

Այս քաղաքականությունը իրականացվում է Ադրբեջանի պետական վարչակարգի կողմից և հանդիսանում է հայատյաց քաղաքականության անբաժանելի մաս։ Յուրացնելով և ոչնչացնելով հայկական մշակութային ժառանգությունը ` Ադրբեջանը նպատակ է հետապնդում իսպառ ոչնչացնելու Արցախի հայկական քաղաքակրթությունը, որը համաքրիստոնեական արժեք է։ Հիմնահատակ ոչնչացվում են ոչ միայն պատմա-ճարտարապետական հուշարձաններ, այլ նաև ամբողջական բնակավայրեր։ Այսպես ՝ «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (CHW) նախաձեռնության կողմից արբանյակային լուսանկարների միջոցով արձանագրվեց, որ հողին է հավասարեցված Շուշիի Սբ. Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին, MONUMENT WATCH անկախ ակադեմիական հարթակի հրապարակած տեղեկությունների համաձայն հիմնովին ավիրվել է Շուշիի շրջանի հերոսական Քարինտակ գյուղը և Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը... Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի կողմից փաստվել է, որ ադրբեջանական կեղծարարների թիրախում այս անգամ հայտնվեց Ասկերանի շրջանի Շոշ գյուղը։ «Գուգլի» տեղորոշման քարտեզներում գյուղի բնակարաններից մեկը ներկայացվում է որպես մզկիթ , և սա այն պարագայում, երբ գյուղում մզկիթ երեբեք չի եղել. նույն փաստը արձանագրել ենք նաև մի շարք այլ բնակավայրերում ևս։ Արբանյակային վերջին լուսանկարներից պարզվում է, որ Ադրբեջանի ցեղասպան և մշակութակործան վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին։ Այդ մասին ասվում է «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։ Նմանաբովանդակ տեղեկություններ ստանում ենք ամենօրյա պարբերականությամբ։ Այս փաստերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ ցանկացած բնակավայր, որը կբռնազավթվի կամ կզիջվի Ադրբեջանին, այնտեղ գտնվող հուշարձաններին և կրթամշակութային հաստատություններին ու համայնքային կենտրոններին սպառնում է նույն ճակատագիրը:

Հովիկ ԱՎԱՆԵՍՈՎ

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն

Դիտվել է՝ 2472

Մեկնաբանություններ