ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ադրբեջանի ցեղասպան դիմագիծը

Ադրբեջանի ցեղասպան դիմագիծը
14.02.2024 | 20:49
Փետրվարի 13-ին ադրբեջանական սոցցանցային հարթակներում հարպարակեց ևս մեկ տեսանյութ օկուպացված Ստեփանակերտից։ Տեսանյութի ուումնասիրությունից ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության հերթական զոհը դարձավ գրող Հակոբ Հակոբյանի կիսանդրին։
Հակոբ Մնացականի Հակոբյանը ծնվել է Գանձակում, 1866 թ., արհեստավորի ընտանիքում։Վախճանվել է Թիֆլիսում, 1937 թ. հողարկավորված է Խոջիվանքի գերեզմանատանը:
Ահազանգի համար շնորհակալություն ֆեյսբուքյան օգտատեր Մխիթար Կարապետյանին։
Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։
2024 թվականի հունվարի 17-ին Ֆրանսիայի սենատը 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է բանաձև, որտեղ ի թիվս այլ հրատապ խնդիրների, դատապարտել է Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացման Ադրբեջանի քաղաքականությունը։
Ի մասնավորի, բանաձևը «Կոչ է անում հարգել մշակութային և կրոնական ժառանգությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջազգային պարտավորություններին համապատասխան և խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում հայկական հուշարձանների, մասունքների, հավաքածուների և մշակութային արժեքների նկատմամբ ոտնձգությունները։
Ընդգծում է զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության միջկառավարական կոմիտեի օրակարգում Լեռնային Ղարաբաղի ժառանգության պաշտպանության հարցը ներառելու հրատապ անհրաժեշտությունը և կոչ է անում Ադրբեջանին հեռացնել այդ կոմիտեից։https://monumentwatch.org/.../%d6%86%d6%80%d5%a1%d5%b6.../
Վանդալիզմի հերթական ապացույցը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի ցեղասպան դիմագիծը։
Հովիկ ԱՎԱՆԵՍՈՎ
Հայքի մշակույթի Օմբուդսմեն
Դիտվել է՝ 2536

Մեկնաբանություններ