Exit poll-երը կանխատեսում են ձախերի դաշինքի հաղթանակը Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում և երկրորդ տեղը՝ նախագահական դաշինքի համար, մինչդեռ աջ պոպուլիստական «Ազգային միավորումն» իր զինակիցներով, որոնք արդեն պատրաստվում էին կառավարություն ձևավորել, գտնվում է երրորդ տեղում։ Այս մասին է վկայում Elabe-ի կանխատեսումը, որն արվել է BFMTV-ի, RMC-ի և La Tribune Dimanche-ի պատվերով։ Ifop-ը նույնպես կանխատեսում է նմանատիպ արդյունքներ։               
 

Իմացություններ և թյուրիմացություններ

Իմացություններ և թյուրիմացություններ
10.01.2024 | 07:45

Աշխարհը որևէ բան ձեռնարկելիս առաջնորդվում է սպասվելիք շահ-կորուստ կամ էլ օգուտ-ծախս հարաբերությունների առավելագույնով։

Տարբեր երկրներն ու ժողովուրդներն էլ, ի թիվս այլ կարևոր բաների, իրարից տարբերվում են նրանով, որ շահ, կորուստ, օգուտ և ծախս հասկացությունները նրանց մոտ կարող են ունենալ իրարից տարբերվող մեկնաբանություններ ու իմաստներ։

Օրինակ, եթե այս մեծությունները չափվում են բացառապես իրենց փողային համարժեքով, ապա մենք գործ ունենք կապիտալիզմի ամենից մերկապարանոց արտահայտության հետ։

Կախված մարդկանց պասիոնարության աստիճանից, քաղաքակրթական մակարդակից, նրանց վարքի իռացիոնալության աստիճանից, բնական պայմաններից և շատ այլ բաներից այդ մեծությունների մեկնաբանություններն ու իմաստներն էլ կարող են իրարից զգալիորեն տարբերվել։

Չնայած նրան, որ բոլոր մարդիկ են ձգտում երկար ու լավ ապրել, բայց այս գործում շատ էական նշանակություն ունի, թե մարդկանց տվյալ տեսակը ինչ արժեքներ է հարգում և ինչպես է գնահատում իրեն շրջապատող աշխարհում տեղի ունեցող երևույթներն ու պրոցեսները։

Այս իմաստով էլ մարդիկ ու ժողովուրդներն իրարից տարբերվում են իրենց կողմից տրվող գնահատականների սթափության, օբյեկտիվության, բազմակողմանի հիմնավորվածության և սուբյեկտիվության չափերով։

Այս ամենը ծնում է մարդկանց կյանքը բնութագրող գնահատականների բազմություն, որի մի մասը կարող է լինել օբյեկտիվ և կյանքի որակի բարձրացմանը նպաստող, իսկ մյուս մասը՝ սուբյեկտիվ ու սխալներով լի, որոնք էլ ծնում են տարբեր չափի ու կարևորության թյուրիմացություններ, որոնք էլ, իրենց հերթին, խանգարում են մարդկանց ապրել նորմալ կյանքով։

Այսպիսով, տարբեր մարդկանց, ժողովուրդների ու պետությունների կյանքը ուղեկցվում է՝ 1․ Օբյեկտիվ ու ճիշտ գնահատականներով կամ իմացություններով և 2․ Սխալ ու սուբյեկտիվ գնահատականներով կամ թյուրիմացություններով։

Ըստ դրա էլ, կյանքի որակը կարող է բնութագրվել իմացություններ-թյուրիմացություններ հարաբերությամբ, և ինչքան մեծ լինի այդ հարաբերությունը, այնքան համապատասխան մարդկային համակարգի կյանքը կլինի նախընտրելի։

Եթե այս իմացություններ-թյուրիմացություններ կամ ավելի կարճ՝ Ի/Թ չափանիշը կիրառենք երկրների ու պետությունների կյանքի որակը չափելու համար, ապա կտեսնենք, որ հաջողակ երկրներում, որտեղ կյանքը հիմնված է պրագմատիկ գնահատականների վրա, այն բարձր է։

Իսկ այն երկրներում, որտեղ իրատեսական մոտեցումները արհամարհված են, և կյանքը կառուցված է թյուրիմացությունների վրա, Ի/Թ հարաբերությունը, կյանքի որակի հետ միասին, շատ ցածր է։

Կա նաև Ի/Թ հարաբերության մի չափ, որից ներքև երկիրը համարվում է ձախողված (Failed state):

Բացի դրանից, շատ կարևոր են նաև իմացությունների ու թյուրիմացությունների փոփոխման տենդենցները, որոնք, մարդկանց կյանքին ուղեկցող իներցիայի պատճառով, կարող են դառնալ նոր թյուրիմացությունների աղբյուրներ։

Թարմ օրինակը՝ Ուկրաինայում ընթացքի մեջ գտնվող պրոքսի պատերազմը Ռուսաստանի ու Արևմուտքի միջև, որը, ոչ ավել, ոչ պակաս, բացահայտեց թյուրիմացությունների մի ամբողջ խուրձ՝ սկսած փոխադարձ սխալ գնահատականներից մինչև աշխարհի վերաբերմունքը այդ կոնֆլիկտին։

Նույնը, մյուս օրինակի՝ իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտի մասին, որը դեռ շատ թյուրիմացություններ կբացահայտի։

Ինչ վերաբերում է մեր կյանքին, ապա մենք, պարզապես, թյուրիմացությունների ծով ենք, որտեղ անկախության և սուվերենիտետի հետ կապված թյուրիմացությունները առաջին տեղերից մեկում են և որոնց մասին՝ հաջորդիվ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2298

Մեկնաբանություններ