Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Էական փոփոխությունների հավանականություն ռուս-ուկրաինական հակամարտությունում

Էական փոփոխությունների հավանականություն ռուս-ուկրաինական հակամարտությունում
20.12.2023 | 08:28

Լինելու է նոր իրավիճակ, որի հետ մենք պետք է գործ ունենանք։ Տեղաշարժն Արևմուտքի համար լավագույն իմաստով չի լինի, ինչպես այնտեղ ակնկալում են: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պնդում է աշխարհի իր տեսլականը, որում Ռուսաստանը տեղ ունի ամենաուժեղ տերությունների շարքում, և որպես համաշխարհային ուժային կենտրոն մյուս երկրները պետք է հաշտվեն այս փաստի հետ։ Չպետք է բացառել նաև, որ Պուտինն ու Թրամփը կարող են համաձայնության գալ, եթե վերջինիս հաջողվի հաղթել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում 2024 թվականին։ ՌԴ նախագահն ակնկալում է, որ եթե Դոնալդ Թրամփին հաջողվի ընտրվել ԱՄՆ-ի նախագահ, ինքը կկարողանա համաձայնության գալ նրա հետ՝ անկախ նրանից, թե ՈՒկրաինան կամ մնացած Եվրոպան ինչ են մտածում այդ մասին: Կրեմլի փորձագետները հույս են հայտնում, որ Պուտինն ու Թրամփը կարող են ինչ-որ փոխզիջման հասնել։ Տեսականորեն դա Ռուսաստանին կվերադարձնի առանցքային խաղացողի կարգավիճակին, իսկ մյուսները պետք է ինչ-որ կերպ համակերպվեն դրա հետ: Ուշագրավ է այն կանխատեսումը, որ ՈՒկրաինայի համար հնարավոր է Կիպրոսի սցենարը, որը դե ֆակտո բաժանված է հունական և թուրքական համայնքների միջև։ Հնարավոր է ապագայում, երկարատև ժամանակահատվածում Կիպրոսի նման ուկրաինական տարածքների ներկա բաժանվածությունը պահպանվի: Միևնույն ժամանակ, չպետք է ակնկալել խաղաղության պայմանագիր Կիևի և Մոսկվայի միջև։ Բայց, ինչպես մեկ ամիս առաջ էի գրել, զինադադարի կնքումը օր-օրի մոտենում է, հակառուսական ճամբարում ռեսուրսների խնդիր կա, իսկ Ռուսաստանում 2024 թ. ընտրություններին Պուտինին ձեռնտու է գնալ ոչ թե պատերազմի պայմաններում, այլ՝ առանց ռազմաճակատի: Բայց մի բանում համոզված եմ՝ ինչպիսի խաղաղության պայմանագիր էլ կնքվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, ուկրաինական պատերազմի ավարտից հետո այն վերանայվելու է: Բացառաված չէ նաև չեղարկումը, եթե այդ պայմանագիրը կնքվի արևմտյան հովանավորությամբ, բայց Ռուսաստանը դրական արդյունքներով դուրս գա պատերազմից և հայացքն ուղղի դեպի մեր տարածաշրջան:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 20452

Մեկնաբանություններ