Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Լավագույն զենքը թշնամու հասարակությունը խարխլելն է, ինչպես արվեց Հայաստանում 2018-ին

Լավագույն զենքը թշնամու հասարակությունը խարխլելն է, ինչպես արվեց Հայաստանում 2018-ին
02.12.2023 | 18:11

Հայ հասարակությունն անհամբեր սպասում է հունվարի 1-ին: ճնշող մեծամասնությունը` բուդը կտրելուն:

Գիտակից հատվածը` Արցախի գործող նախագահի չարաբաստիկ հրամանի ուժի մեջ մտնելուն և դրա հետևանքներին:

Իրավական առումով, ոչ մի հրաման չի կարող ավելի զորեղ լինել, քան ՀՀ և ԱՀ անկախության հռչակագրերը և դրանց հիման վրա անցկացված հանրաքվեները։

Իհարկե կարելի է օրերով խոսել և թվարկել փաստարկներ, առ այն, որ Արցախի Հանրապետությունը հնարավոր չի լուծարել, այդ առումով շատ լավ կլիներ, եթե անձամբ ԱՀ նախագահը կոնկրետ գործողություններ աներ և գործեր ի նպաստ հայության և ապագայի, բայց իր որոշելիքն է, թե ով կլինի ինքը պատմության մեջ, նիկոլի խամաճիկ պետություն հանձնող մե՞կը, թե՞ հականիկոլյան պայքարի կարևոր օղակներից:

Իրականում թղթով կլուծարվի, թե կպահպանվի հայկական երկրորդ հանրապետության կարգավիճակը, այնքան էլ էական չէ, որովհետև թղթերը անզոր են, եթե չկա կամք և պայքար այն կյանքի կոչելու։

Ստեղծված իրավիճակում առաջնահերթ է ամեն գնով ազատվել կապիտուլյանտից, հզորացնել և միավորել հայ հասարակությունը, զուգահեռաբար օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները խարխլել և անկման հասցնել ադրբեջանական չձևավորված հասարակությունը։

Լավագույն զենքը թշնամու հասարակությունը խարխլելն է, ինչպես, օրինակ, արվեց Հայաստանում 2018-ին, իսկ Ադրբեջանում այս պահին կան բոլոր հնարավոր և բարենպաստ նախադրյալները, հետևաբար, պետք է կենտրոնանալ սրա վրա։

Հետևաբար, մեզ պետք է ընդամենը ազատվել չարիքի իշխանությունից, կրկին միավորել հասարակությանը և կենտրոնանալ թշնամի պետության ներհասարակական խնդիրների սրմանը նպաստելուն, սա է միակ ճանապարը անկախ, ուժեղ և խաղաղ ապրելու, իսկ Արցախ վերադառնալու համար նախկինների թողած զենքը դեռ բավարար է...

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4005

Մեկնաբանություններ