Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իրանական բանակի գլխավոր հրամանատար Մոհամմադ Բաղերին, ի պատասխան Թեհրանում Իսմայիլ Հանիեի սպանության, ասել է, որ սիոնիստները կզղջան Հանիեի սպանության համար՝ նշելով, որ վրեժխն անխուսափելի է։ IRNA-ի հաղորդման համաձայն, նա շեշտել է, որ Իրանն ու դիմադրության առանցքն արդեն ուսումնասիրում են՝ ինչպես վրեժ լուծել Հանիեի սպանության համար։ «Սա անպայման լինելու է»,- ընդգծել է Բաղերին։               
 

Փոքր պետություններին ի սկզբանե տրված չէ սխալվելու իրավունք

Փոքր պետություններին ի սկզբանե տրված չէ սխալվելու իրավունք
07.10.2023 | 19:58

Ժամանակակից պետությունների անվտանգության, կայուն զարգացման ու հեռանկարային հարցերը մեծապես կապված են տվյալ երկրի արտաքին քաղաքականության հետ:

Հատկապես փոքր երկրների համար, ճիշտ ընտրված, ճկուն արտաքին քաղաքականությունը անվտանգ զարգացման ամենամեծ երաշխիքն է: Գերտերություններն իրավունք ունեն սխալվելու` հատկապես, որ ունեն սխալներն ուղղելու իրական հնարավորություններ: Փոքր պետություններին ի սկզբանե տրված չէ սխալվելու իրավունք: Մեր բոլոր ողբերգությունները գալիս են վերջին տարիներին գործած դավադիր սխալներից և շարունակվող արկածախնդրություններից:

Սերժ Սարգսյանի թողած արտաքին քաղաքական ճարտարապետությունը` անվտանգության, կայուն զարգացման, խորացող բազմակող ու երկկողմ կապերի, փոխադարձ շահերի և միջազգայնորեն ընդունված իրավահարաբերությունների յուրահատուկ համակցություն էր:

Հայաստանն ուներ և ավելացնում էր իր կշիռը: Առնվազն մեր տարածաշրջանում` Հայաստանն ինքնուրույն գործոն էր, իր շահերի տեսանկյունից`որոշիչ սուբյեկտ:

Ամբողջը կառուցված էր հայեցակարգերի, սկզբունքների, երկարաժամկետ ու կարճաժամկետ շահերի վրա: Նրբորեն կառուցված և հաշվարկներով իրականացվող քաղաքականության մեջ յուրաքանչյուր դետալ ուներ իր դերն ու նշանակությունը:

Ադրբեջանի նախագահը 2022 թ. մարտին խոստովանել է, որ «30 տարի Ադրբեջանը պարտված էր Հայաստանին՝ բոլոր ոլորտներում»:

Նիկոլի վարած արտաքին քաղաքականությունը, առաջին իսկ օրերից ձեռմուխ եղավ այդ համակարգի բոլոր դետալները հատ առ հատ քանդելուն: Հետևանքները առավել քան ողբերգական են ու պարզ:

Իրավիճակը մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում գնալով ավելի է սրվում ու դառնում մեծ պատերազմների համար պայթյունավտանգ: Այս իրավիճակում մենք ունենք հինը խարխլած և նորը չկառուցած, խայտառակ վատ վիճակում գտնվող արտաքին քաղաքականություն` իր վտանգված «անվտանգային համակարգով»: Վերջին վնասն էլ ՌԴ-ՀՀ հարաբերություններին հասցված, թուրքական շահերից բխող հարվածներն են, որն առավել մշուշոտ է դարձրել Հայաստանի ապագան:

Մեր ժողովրդին մնացել է հուսալ, որ սկսվող և հավանական պատերազմները, շղթայական ռեակցիայով չբռնկեն նաև Հարավային Կովկասը:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2230

Մեկնաբանություններ