Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Հակառուսականության թակարդ

Հակառուսականության թակարդ
06.10.2023 | 20:50

Քաղաքական կյանքում տայգայի օրենքներն են գործում, հատկապես թակարդները։

Փաստորեն Հայաստանում ունենք մի իրավիճակ, երբ Կրեմլի թզուկի հետ ամսեկան քսան անգամ զրուցողը հիմա շուրջբոլորը լցնում է հակառուսականության թույնով։

Ընդ որում, դա անում է մի պատուհաս, ով նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն թղթի տակ իր ստորագրությունն էր դրել, ում ռուսական թզուկը 2021 հունվարին վերահաստատեց ՀՀ իշխանության վրա։

Հիմա Կրեմլի սյունազարդ դահլիճում իմնենիմի մկկացողը դարձել է թունդ հակառուս, իսկ Կրեմլի թզուկն էլ իր պետության նկատմամբ ամենաբարձր մակարդակով հայհոյանքներին ի պատասխան մոնղոլատիպ ժպիտով հիշեցնում է, որ ՀՀ-ն ՌԴ դաշնակիցն է։

Իսկապես շատերը գլուխ չեն հանում այս ամենից։ Իմնենիմի մկկացողը դարձավ հակառու՞ս:

Կամ Կրեմլի թզուկը դարձավ անօգնական մի գեղջու՞կ ստախոսի առջև:

Իրականությունն այլ է, ինչը կարելի է գտնել մի քանի փաստերով:

1.Սկսենք նրանից, որ հակառուս Հայաստանի և հակահայ Ռուսաստանի միջև առևտրային շրջանառությունն անընդհատ աճում է։ Այսինքն կողմերը թունդ խոսքերից այն կողմ չեն անցնում և երկկողմանի բիզնես նախագծերը ծաղկում են, բացառությամբ ֆրանսիական «Պեռնո ռիկար» ընկերության կոնյակի արտահանման։

2.Երկու երկրներում կան ռելոկանտներ, և համայնքներ ազգային փոքրամասնությունների տեսքով։ ՈՒրեմն Հայաստանում և Ռուսաստանում ոչ ոք ազգային համայնքներին չի ենթարկում խտրական վերաբերմունքի։

3.Երկու երկրների միջև օդային հաղորդակցությունը չի խաթարվում ,ի տարբերություն ռուս-վրացական կոնֆլիկտի, երբ վրացիները ստիպված ՀՀ էին գալիս ՌԴ թռնելու համար։

4.Կրեմլյան թզուկի կողմից չի տրվում որևէ օգնություն ՀՀ ընդդիմադիր դաշտի դերակատարներին։ Հիշենք ընդամենը Մոլդովայի նախագահ Դոդոնին տրամադրվող օգնության մասին:

5.Ռուսական ազդեցության տակ տարիներ շարունակ գտնված Արցախի ղեկավարությունը, որը կարող էր ՀՀ տարածքում փակել հակառուսական ջիգերը, ամբողջովին ձերբակալված է և գտնվում է Բաքվի բանտում։

Ինչպես հասկացանք, գնում է մի գործընթաց, որը աներևակայելի հակասական բնույթ ունի։ Ինչու՞ Ռուսաստանը չի պաշտպանում իր աշխարհաքաղաքական շահերը, ինչու՞ է հանդուրժում ՀՀ տարածքից օդ բարձրացած հակառուսական գաղջը։

Իր հերթին ՀՀ ընդդիմությունը կուլ է տվել խայծը, հայտնվել թակարդում և ինքնիշխանության լոլոների կուտ է կերել։ Ինչ-որ իմաստով ՀՀ ընդդիմությունն ու ազգակործան պատուհասը հակառուսական նույն երգն են տարածում։

Որտե՞ղ գտնել պատասխանը:

Պատասխանը գտնելու համար փորձենք հասկանալ ՌԴ վիճակն ՈՒկրաինայում։ Հակամարտության ընթացքն արդեն ստացել է տեխնոլոգիական մռայլ, անհույս գունավորում։

Արևմտյան ռազմական տեխնոլոգիաները մոտակա հեռանկարում ծնկի են բերելու Ռուսաստանին, արդեն իսկ ակնհայտ է ՈՒկրաինայի բանակի տեխնիկական առավելությունը։

Մեր կարծիքով Կրեմլի թզուկը որոշել է բացել երկրորդ ճակատ Անդրկովկասում, որտեղ նրա փայփայած իջևանցի սանիկը և իլխամը պլացդարմ կստեղծեն Իսրայելի և Արևմուտքի համար ընդդեմ Իրանի։

Իսկ ի՞նչ կստանա դրանից Ռուսաստանը:

1.Որոշակի կթուլացնի ՈՒկրաինային մատակարարվող զենքի, առաջավոր զենքի մատակարարման հոսքը։

2.Կփակի Չինաստան-Հնդկաստան-Վրաստան գնացող իրանական երթուղին։

Հիշատակված երկու գերհզոր երկրները դեպի Եվրոպա իրենց արտահանման համար ստիպված կլինեն ընտրել ռուսական երթուղին։

3.Կթուլացնի իրանական կողմնորոշում ունեցող շիիթական խմբերին Սիրիայում, որոնք թուրքական առաջխաղացման դեմ կռվող հիմնական ուժն են։

4.Կապահովի միջին Ասիայի, Ադրբեջանի նավթի անարգել տեղափոխումը դեպի թուրքական գազային հաբ, որի սպառման մոտ կեսը գնում է Իսրայել։

Ահա թե ինչու են ներում Հայաստանում բարձրացող հակառուսական հիստերիան։

Իսկ ինչպե՞ս կընթանա գործընթացը, պատերազմի հարուցումը։

Մոտավորապես հետևյալ սցենարով։

ՌԴ բազայի փոխարեն կլինի ֆրանսիական ռազմական ներկայություն, դե դրանց վրա էլ կլինի իրանական համազգեստով ադրբեջանցիների հարձակում կամ հարձակման իմիտացիա։

Մնացյալն ըստ ճաշակի, բայց անպայման Իսրայելի մասնակցությամբ։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1289

Մեկնաբանություններ