Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իրանական բանակի գլխավոր հրամանատար Մոհամմադ Բաղերին, ի պատասխան Թեհրանում Իսմայիլ Հանիեի սպանության, ասել է, որ սիոնիստները կզղջան Հանիեի սպանության համար՝ նշելով, որ վրեժխն անխուսափելի է։ IRNA-ի հաղորդման համաձայն, նա շեշտել է, որ Իրանն ու դիմադրության առանցքն արդեն ուսումնասիրում են՝ ինչպես վրեժ լուծել Հանիեի սպանության համար։ «Սա անպայման լինելու է»,- ընդգծել է Բաղերին։               
 

Դիմակայության բանաձևը

Դիմակայության բանաձևը
20.09.2023 | 14:05

Մեր չընտրած աշխարհագրության ու հարևանների պայմաններում պետք է սովորել պատերազմը դիտարկել ոչ թե որպես հանկարծահաս չարիք, այլ անխուսափելի մի բան։ Դա համազգային դիմակայության ու կենսունակության մշակույթի ձևավորման կարևոր նախապայմանն է։ Եթե կայացրել ես այս հայրենիքում ապրելու որոշում, նշանակում է համաձայնություն ես տվել ցանկացած պահի ու անհրաժեշտության դեպքում զենք վերցնել, զինվորական համազգեստ կրել ու երբեք չվախենալ դրանից։

Ազգ-բանակ կոչվածն այն չի, ինչ հրամցվում է մեզ։

Դա ավելի վեհ ու պատասխանատու ձևակերպում է, քան կարող ենք պատկերացնել։ Այդ բանաձևը չի գործի, եթե գաղափարը շրջանառողները հեռու են այն ընկալելու ու կիրառելու գիտակցումից։

Ավելին, այդ նույն գաղափարի տակ կեղծ գաղափարախոսները չեն խորշում նյութական բարեկեցություն ապահովել իրենց ու մերձավորների համար։

Ողբերգությունն այն է, որ մեր երկիրը տոտալ վերահսկողության ու մանիպուլյատիվ կառավարչության հորձանուտներ տարած անձինք ու գերատեսչությունները լիովին չեն գիտակցում այն սարսափելի վտանգներն ու դրանց հետևանքները, քանզի անվտանգության մասին պատկերացումներն ու տեղային գործողությունները մշտապես համատեղվել են բիզնես շահերով ու մնայուն եկամուտների ապահովմամբ։

Ավելացող վտանգներով ու սպառնալիքներով աշխարհը կարծես թե մեզ հուշում է ազգ-բանակ դառնալու հրամայականը:

Ահել, թե ջահել, կին թե տղամարդ, հասու պետք է դառնա համաժողովրդական բանակի մաս դառնալու միավորիչ գաղափարին։

Յուրաքանչյուրն իր տեղում, յուրաքանչյուրն իր զենքով, յուրաքանչյուրն իր կարողությամբ:

Այդ բանակին զորավարներ են պետք. հմուտ, գիտակից, անկաշառ ու ինքնազոհության պատրաստ։

Այստեղ է փրկության, մնայուն հաղթանակների ու խաղաղության բանաձևը:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 1655

Մեկնաբանություններ