Արցախը համաձայնել է Բերձորի միջանցքով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխմանը:
Հաշվի առնելով արցախահայության վիճակը, որոշումը կարելի է որպես ողջամիտ գնահատել, սակայն…
Արդյոք Ադրբեջանը համաձա՞յն է շահագործել Բերձորի միջանցքը:
Ո՞վ և ի՞նչ պայմաններով է հանդիսանում երկու ճանապարհներով բեռների համաժամանակյա տեղափոխման երաշխավորը:
Ի՞նչ փոխադարձ զիջումների են գնացել կողմերը երկու ճանապարհների համաժամանակյա օգտագործման համաձայնության հասնելու համար:
Արդյո՞ք Ակնա-Ստեփանակերտ և
Գորիս-Ստեփանակերտ ճանապարհները գործելու են նույն իրավական ռեժիմներով:
Եթե խնդիրը կարելի էր այդքան հեշտ լուծել, ապա ինչու՞ այն երկար ժամանակ չէր լուծվում:
Ամեն դեպքում, ուրախանալ պետք չէ, քանզի խնդիրը պարզունակ չէ:
Հետևեք իրադարձությունների զարգացմանը:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ