Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 
  • Հուդա Իսկարիովտացին և Նիկոլը

    Հուդա Իսկարիովտացին և Նիկոլը

    10.04.2023| 10:02
    ՆՓ-ի կողմից «Հիսուս Քրիստոս՝ գերաստղ» ռոք-օպերայի՝ Հուդայի արիայի հրապարակումն այդքան մակերեսային չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից:
  • «Խաղաղության պայմանագրի» վերջը

    «Խաղաղության պայմանագրի» վերջը

    09.04.2023| 22:34
    2020 թվականի կապիտուլյացիայից հետո ՀՀ ՔՊ-ական վարչախումբը որդեգրել է, այսպես կոչված, «խաղաղության» կեղծ օրակարգ, և, որպես ամենօրյա կանոն, խաղաղության հասնելու փոխարեն տեղի է ունենում Ադրբեջանի կողմից հայկական սուվերեն տարածքների բռնազավթում: Ընդ որում, գործընթացը անընդհատ է, գրավված տարածքներում թշնամին իրականացնում է ինժեներական պաշտպանության միջոցառումներ, որոնց ծավալն ու արագությունը փաստում են, որ դրանք անեքսիայի ենթարկվող տարածքներ են և երբևէ չեն էլ վերադարձվելու Հայաստանի Հանրապետության տիրապետությանը։ Ընդհանրապես, «»խաղաղության պայմանագիր բառակապակցությունը լսելիս, շատերն են հիշում նման մի գործընթաց, որը ծավալվեց Եգիպտոսի Արաբական Հանրապետության և Իսրայելի միջև։ 1948 թվականից հետո Իսրայելի և արաբական պետությունների միջև ընթացել են չորս ռազմական բախումներ, որոնց ընթացքում հաջողությունը մշտապես ուղեկցել է հրեական կողմին։ 1973 թվականի պատերազմից հետո երկու կողմերի ղեկավարների և հանրությունների շրջանում ևավորվեց համոզմունք, որ ի վերջո կարելի է և պետք է բանակցությունների միջոցով փորձել հասնել հարաբերությունների կարգավորման։ Եգիպտոսի առաջնորդ Անվար Սադաթը, պատերազմում կրած հերթական պարտությունից հետո, հանգեց խաղաղ բանակցություններով Սինայի թերակղզու հետվերադարձի մտքին, միևնույն ժամանակ, Իսրայելում պարզորոշ գիտակցեցին, որ ժամանակի ընթացքում արաբական միացյալ ուժերը դառնում են ավելի հզոր և լավ զինված, որի արդյունքում հաջորդ անխուսափելի պատերազմի արդյունքը չէր լինելու Իսրայելի անվիճելի հաղթանակը։ Կողմերին բանակցությունների սեղանի շուրջ բերեց ամերիկյան փայլուն դիվանագիտությունը, հատկապես՝ ԱՄՆ-ի նախագահ Ջիմի Քարտերը, որը, ըստ երևույթին, անձնական քաղաքական կամքի և կամային հատկությունների շնորհիվ, հարթեց երկու կողմերի առաջնորդների միջև առկա անձնական ատելությունն ու չեզոքացրեց գործընթացի շահագրգիռ այլ միջնորդների, մասնակիցների շահերով պայմանավորված հակասությունները։ Իրավիճակը բավականին ծանր էր, որովհետև Եգիպտոսը համարվում էր հակաիսրայելյան արաբական կոալիցիայի շարժիչ ուժը, եգիպտական բանակը ամենամարտունակն էր արաբական աշխարհում, ինչ-որ իմաստով Եգիպտոսը Պաղեստինի արաբ բնակչության շահերի հիմնական պաշտպանն ու երաշխավորն էր։ Համաարաբական շարժման խոշորագույն երկրի ղեկավարը կանգնեց լրջագույն խնդրի առջև. ըստ երևույթին, եթե հաղթանակած Իսրայելում վարչապետ Բեգինը ուներ հանրային զգալի աջակցություն՝ զիջումներ կատարելով խաղաղության հասնելու համար, պատկերն այլ էր պարտված Եգիպտոսում, որտեղ Սադաթը հայտնվել էր սուր քննադատության տակ և՛ երկրի ներսում, և՛ բարեկամ արաբ դաշնակիցների կողմից։ Ամերիկյան դիվանագիտությունը երկու կողմերին, կարելի է ասել, բերման ենթարկեց Քեմփ Դևիդ քաղաք՝ Ֆլորիդա նահանգում։ Բանակցությունները տևեցին երկու շաբաթ, որոնց ընթացքում քանիցս դրանք եղել են տապալման եզրին, և միայն ամերիկյան ծանրակշիռ միջամտությունը ապահովեց խաղաղության պայմանագրի կնքումը։ Բազմաթիվ անգամ Բեգինը և Սադաթը որոշել են դադարեցնել բանակցությունները, և միայն նախարար Քարթերի անձնական կոչերի արդյունքում դրանք կրկին շարունակվել են։ Լինելով գերազանց միջնորդ՝ Քարթերը անդադար փորձում էր գտնել ձևակերպումներ, լուծումներ, որպեսզի հաղթահարի կողմերի անհանգստությունն ու վախը և ճանապարհ հարթի համաձայնության կայացման համար։ Քեմփ Դևիդի համաձայնագրերը բաղկացած էին երկու առանձին համաձայնագրերից՝ «Մերձավոր Արևելքում խաղաղության շրջանակային համաձայնագիր» և «Եգիպտոսի և Իսրայելի միջև խաղաղություն կնքելու շրջանակային համաձայնագիր»։ Երկրորդը հիմք հանդիսացավ 1979 թվականի մայիսին «Իսրայել֊-Եգիպտոս խաղաղության պայմանագրի» կնքման համար։
  • Իմ ծնողները սպասում են իմ նավահանգիստ վերադառնալուն. Շառլ Ազնավուր

    Իմ ծնողները սպասում են իմ նավահանգիստ վերադառնալուն. Շառլ Ազնավուր

    09.04.2023| 22:24
    Հարկ չկա պատմելու իմ կյանքը: Թեկուզ այն պարզ պատճառով, որ ոչինչ չեմ հիշում: Իմ մանկական արկածներից, տխրություններից և ուրախություններից ոչինչ չի մնացել: Բոլորը ցնդել են: Եվ ամեն անգամ, երբ հարկ է լինում պատմել իմ կյանքը, ես օգնության եմ կանչում մորս: Նա ամեն ինչ հիշում է, իսկ ես՝ ոչինչ: Եվ հետո, ինձ թվում է՝ հետաքրքիր չէ պատմելը, որ ես հայ եմ, որ հինգ տարեկանում վարակվել եմ կարմրուկով, որ իմ նախապապը երազել է հրշեջ դարձնել Ազնավուրյան տոհմի բոլոր արուներին: 68 աֆիշի վրա անգլերեն գրված է. «Եթե կարծում եք, թե նրա երգերը շատ անհասկանալի են, դանդաղ լսեք: Եթե կարծում եք, թե հասկանում եք նրան, նորից լսեք»:
  • Սանձարձակության,  լկտիության և անառակության շքերթը պետք է հիմնահատակ կործանել

    Սանձարձակության, լկտիության և անառակության շքերթը պետք է հիմնահատակ կործանել

    09.04.2023| 22:17
    Վերջին հինգ տարիներին հայ քաղաքական հասարակական կյանքում կործանարար և աններելի երևույթներ են տեղի ունենում։ Այս տարիներին ի հայտ է եկել մի շնաբարո դուրսպրծուկ, որի մինչ այդ ամենահեռավոր ճամփորդությունը եղել է Երևանի իրենց գոմ հիշեցնող պատերին խզբզած ճենճահոտով բնակարանից մինչև մարզի իրենց մեկ այլ ախոռ հիշեցնող տունը, իսկ հիմա հատուկ չվերթներով՝ ձեր հարկերի հաշվին, ձեզնից թալանած փողերով ասպատակում է մոլորակի բոլոր մայր ցամաքները և ձեզնից թալանած գողունը թաքցնում համաշխարհային բանկերում։
  • «...Турция — ключевой элемент НАТО, а также союзник и друг Лондона...»

    «...Турция — ключевой элемент НАТО, а также союзник и друг Лондона...»

    09.04.2023| 22:16
    Ներկայիս Թուրքիան իր գոյության համար կյանքով մեկ պարտական է Եվրոպայի սրտում գտնվող մի երկրի, որի անունն է՝ Անգլիա...1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, եթե Անգլիան և իր դաշնակիցները չլինեին, Թուրքիան քարտեզի վրայից վերանալու էր:
  • Աչքդ բացում, ում ես տեսնու՞մ

    Աչքդ բացում, ում ես տեսնու՞մ

    09.04.2023| 22:12
    Հարազատիդ։ ՈՒ՞մ չես տեսնում, քանի որ ննջել է, բայց միշտ քեզ հետ է։ Ննջածներն Ավետիսի են սպասում հազարավոր տարիներով։ Սովետից առաջ, քրիստոնեական աշխարհն այս կյանքը լքողին ասում էր ննջել է։ Հնուց զրուցում էին մահացածի հետ, գնում լացում կամ չլացելով զրուցում։ Հիմա այս իշխանությունը փակում է էդ մի դուռը ու կապը` մեր հարազատներին այցելելու հնարավորությունը։
  • 90-ականների փառավոր հաղթանակներից հետո, մենք հասանք ողորմելիության կետին ու հիմա մոլորված չգիտենք թե ինչ պիտի արվի

    90-ականների փառավոր հաղթանակներից հետո, մենք հասանք ողորմելիության կետին ու հիմա մոլորված չգիտենք թե ինչ պիտի արվի

    09.04.2023| 10:48
    Ահավոր գզվռտոց է․․․ պայքար, թե ով ավելի նողկալի բառերով «կնախշի» մյուսին։ ՈՒ ցավալին գիտե՞ք որն է, որ ոչ մի կողմի գզվռտոցի մեջ չի երևում տառապած, վիրավոր Հայրենիքին օգնելու, օժանդակելու գոնե մի բառ։ Ոչ իշխանությունն է իր տեղում, ոչ էլ «ընդդիմությունը»․․․մեկը մյուսին լավ էլ արժանի են, իսկ այդ իրար բզկտող պայքարում տուժում է երկիրը։ Օր օրի հողեր ենք կորցնում և ապշում ես, երբ լսում ես երկրի առաջին պատասխանատու մարդուն, թե դրանք նրանցն են եղել։
  • «Ցավի փորձություն. 44-օրյա պատերազմ»

    «Ցավի փորձություն. 44-օրյա պատերազմ»

    09.04.2023| 10:47
    Իմ զենքն իմ գրիչն է, որ ավելի քան 30 տարի «կռվել է» Սիսիանի համար ու հանուն Սիսիանի, որ 30 տարի ծառայել է Սիսիանին՝ անմնացորդ ու ազնվորեն...
  • Թե ի՛նչ է լինելու վերջը,  գիտեն միայն  Նիկոլն ու Ալիևը

    Թե ի՛նչ է լինելու վերջը, գիտեն միայն Նիկոլն ու Ալիևը

    08.04.2023| 22:56
    Այսօր իմ հայրենի ՏԵՂ գյուղում էի: Ականատես եղա այն սոսկալի իրավիճակին, որում հայտնվել են ՏԵՂ-ի գյուղացիները։ Առանց չափազանցնելու ասեմ` այս արհավիրքի մեղավորները բացառապես ներկայիս գործող ապիկար իշխանություններն են Նիկոլ կոչվածի գլխավորությամբ։
  • ՈՒժ և կամք հրի, սրի ու սովի ճիրաններում գոյության կռիվ տվող արցախցիներին

    ՈՒժ և կամք հրի, սրի ու սովի ճիրաններում գոյության կռիվ տվող արցախցիներին

    08.04.2023| 19:13
    Թյուրքական կոշիկներ լիզելու սիրահար գործակալի համառ և հետևողական ջանքերի շնորհիվ արնաքամ Արցախի 120 000 բնակիչներ մնացել են հրի, սրի ու սովի արանքում...առանց որևէ օգնության ակնկալիքի: