-
12.12.2012|
12:49
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մերժել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի առաջարկը` համոզել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հրաժարվել պաշտոնից:
-
12.12.2012|
12:47
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մերժել է մեղադրանքները, որ ինքը փորձում է վերականգնել ԽՍՀՄ-ին նման մի կառույց` այդ տեսակետները անվանելով «լիակատար անհեթեթություն»:
-
12.12.2012|
12:45
Ղազախստանում քննարկվում է Բայկոնուր քաղաքը սեփական վերահսկողության տակ վերադարձնելու հարցը: «Ղազտիեզերքի» ղեկավար Տալգատ Մուսաբաևը ասել է, որ Մոսկվան ու Աստանան քննարկում են տիեզերակայանի փուլային փոխանցման հարցը, առայժմ ճշգրիտ ժամկետներ որոշված չեն:
-
12.12.2012|
12:40
Դեկտեմբերի 10-ից Ռուսաստանը պաշտոնապես դադարեցրել է Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի շահագործումը, որը վարձակալում էր 2002 թվականից: Ըստ տեղեկությունների` Մոսկվան Գաբալայի վարձակալության համար տարեկան 7 միլիոն դոլար էր վճարում Ադրբեջանին, պայմանագրի ժամկետի ավարտից հետո Բաքուն 300 միլիոն դոլար է պահանջել, ինչին Մոսկվան չի համաձայնել:
-
12.12.2012|
11:36
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր խորհրդակցություններ կանցկացնի, որոնց ընթացքում կքննարկվի Հյուսիսային Կրեայի արձակած հրթիռի հարցը։ Կորեան հրթիռն արձակել է այսօր՝ անտեսելով մի շարք երկրների սպառնալիքները։
-
12.12.2012|
11:35
Եգիպտոսի սահմանադրության հանրաքվեն կիրականացվի երկու փուլով։ Այդ մասին հայտնել է երկրի բարձրագույն ընտրական հանձնաժողովի քարտուղարության անդամ Մահմուդ Աբու Շուշան։ Քաղաքացիների քվեարկության առաջին փուլը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին, որը կներգրավի 10 շրջան, այդ թվում՝ Կահիրեն, երկրորդ փուլը՝ դեկտեմբերի 22-ին։
-
12.12.2012|
11:33
ՄԱԿ-ը կոչ է անում միջազգային հանրությանը 2 միլիարդ դոլար հատկացնել Հաիթիին՝ աշխարհում ժանտախտի ամենամասշտաբային համաճարակի դեմ պայքարելու համար, որ բռնկվել է այդ կղզի-պետությունում։ Անցած երկու տարում այդ հիվանդությունից կղզում մահացել է ավելի քան 8 հազար մարդ։
-
12.12.2012|
11:31
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սիրիայի ընդդիմությանը ճանաչել է որպես սիրիական ժողովրդի «միակ օրինական ներկայացուցիչ»։ Նա նաև ավելացրել է, որ Վաշինգտոնը մոտակա ժամանակներում չի մատակարարի զենք Բաշար Ասադի հակառակորդներին։
-
12.12.2012|
11:30
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի վիրահատությունը Կուբայում բարեհաջող ավարտվել է, և այժմ նա հետվիրահատական շրջանում է։ Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ վիրահատությունը տևել է մոտ 6 ժամ։
-
11.12.2012|
21:27
Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսիի ռեժիմի դեմ բողոքողները հավաքվում են Կահիրեում հերթական հանրահավաքի։ Բողոքի ակցիան պետք է մեկնարկի առաջիկա ժամերին։