-
02.03.2013|
17:10
Եգիպտական տնտեսությունը աղետալի վիճակում է և Եգիպտոսի իշխանությունները վճռել են, որ վիճակը բարելավելու համար բոլոր միջոցները ընդունելի են: Տնտեսագետները հաշվարկել են, որ բուրգերը և ճարտարապետական այլ հուշարձանները մի քանի տարով վարձակալության տալը տարեկան 200 միլիարդ դոլարի եկամուտ կբերի` գրել է Al Arabia-ն:
-
02.03.2013|
17:07
Ֆրանսիայի նախագահի ՌԴ պաշտոնական այցի ընթացքում Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները անդրադարձել են և Սիրիայի հարցին: Երկու երկրներն էլ գտնում են, որ կոնֆլիկտը պետք է հաղթահարվի քաղաքական ճանապարհով` բանակցությունների միջոցով, սակայն գործընթացի վերաբերյալ ունեն տրամագծորեն հակառակ տեսակետներ: Սիրիական ընդդիմությունը գտնում է, որ բանակցությունները պիտի սկսվեն նախագահ Բաշար Ասադի հրաժարականից հետո:
-
02.03.2013|
17:06
Ռուսաստան իր առաջին պաշտոնական այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է քաղաքական մեծ օրակարգ` ֆրանսիական զորքերը Աֆղանստանից դուրս բերելուց մինչև իրավիճակը Մալիում, մարդու իրավունքներից մինչև ներդրումներ, Սիրիայի հարցից մինչև վիզային ռեժիմի դյուրինացում:
-
02.03.2013|
17:03
Հունվարին Ռուսաստանի քաղաքացիություն ստացած Ժերար Դեպարդիեն ֆրանսիական «Ֆրանս կուլտուր պապիե» ամսագրում տպագրված, բայց 2012-ի նոյեմբերին կայացած հարցազրույցում նախագահ Ֆրանսուա Օլանդին անվանել է «մամայի բալա»: «Ես նրան տեսել եմ երկու-երեք անգամ: Նա ինձ չհետաքրքրեց, խուլիգան չէ, ավելի շուտ մամայի բալա է»,-ասել է Դեպարդիեն:
-
02.03.2013|
14:06
Էկվադորի Ազգային ընտրական խորհուրդը երեկ ամփոփել է փետրվարի 17-ին անցկացված նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները։ Երկրի պաշտոնում հաստատվել է Ռաֆայել Կորեան, ում օգտին քվեարկել է ընտրողների 57,8 տոկոսը։ Ընտրությունների երկրորդ փուլի կարիք չի լինի։ Կորեան, որ առաջին անգամ երկրի նախագահ է ընտրվել 2006 թվականին, հարավամերիկյան այս երկիրը կկառավարի ևս 4 տարի։
-
02.03.2013|
13:57
Ֆրանսիական հեղինակավոր «Le Monde» թերթի պատմության մեջ առաջին անգամ գլխավոր խմբագիր է դարձել կին։ Բաժնետերերի խորհրդի որոշմամբ այդ պաշտոնը վստահվել է 46-ամյա Նատալի Նուգերեդին։ Վերջինս Ֆրանսիայում բավականին հայտնի մեկնաբան է և վերջին տարիներին լուսաբանել է միջազգային քաղաքականության առավել արդիական խնդիրները։
-
02.03.2013|
13:56
Ամերիկայի Միացյալ Նահանգները կընդլայնի սիրիական ընդդիմությանը հատկացվող օգնությունը, սակայն չի տրամադրի զենք ու զինամթերք։ Այդ մասին երեկ հայտարարել է ԱՄՆ նորանշանակ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը։ Նա նշել է, որ ամերիկյան վարչակազմի դիրքորոշումը խնդրի շուրջ լավագույնս շարադրել է պետքարտուղար Ջոն Քերին Հռոմում կայացած Սիրիայի ընկերների խմբի հանդիպման ժամանակ։
-
02.03.2013|
13:54
ԱՄՆ և ՌԴ նախագահներ Բարաք Օբաման և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են թեժ կետերին՝ Սիրիային, Իրանին և ԿԺԴՀ-ին։ Քննարկելով սիրիական հարցը՝ Պուտինը նշել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
-
01.03.2013|
12:05
Երեկ երեկոյան՝ Գրինվիչի ժամանակով ժամը 19.00, Բենեդիկտոս 16-րդը պաշտոնապես դադարեց լինել Հռոմի Պապ։ Նա դարձել է «պատվավոր Պապ», իսկ կաթոլիկ եկեղեցին մինչ նոր ընտրությունները կղեկավարի սրբազան աթոռի պետքարտուղար, կարդինալ Տարչիզիո Բերտոնեն։
-
01.03.2013|
12:04
Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ երկրի նախագահ Ուգո Չավեսը պայքարում է կյանքի համար։ Նշենք, որ երկու ամիս առաջ Չավեսը ենթարկվել է վիրահատության. հեռացվել է քաղցկեղածին ուռուցք։ Մադուրոն նաև հայտարարել է, որ նախագահի առողջությունները տուժել է, քանի որ նա ՙհոգով և մարմնով՚ նվիրված է եղել աշխատանքին։