Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մեղադրել է բրիտանական կառավարությանն այն բանի համար, որ նրա «պարզունակ, ոչ իրական» արտաքին քաղաքականությունը միայն սրում է արդեն երկու տարի շարունակվող սիրիական կոնֆլիկտը։ Այդ մասին նա հայտարարել է բրիտանական «Sunday Times» հանդեսին տված հարցազրույցում։ Սա վերջին տարվա ընթացքում արևմտյան լրատվամիջոցին տված Ասադի առաջին հարցազրույցն է։ Հարցազրույցը վարող լրագրողը տեղեկացրել է, որ զրույցը տևել է մոտ մեկ ժամ։
Ասադը հերթական անգամ ասել է, որ չի պատրաստվում լքել նախագահի պաշտոնը և պնդել է, որ իր հարժարականի հարցը չի կարող ապստամբների հետ խաղաղ բանակցությունների նախապայման լինել։ «Հիմարություն կլինի ենթադրել, որ երկրում հակամարտության լուծումը հանգում է բացառապես նախագահի հրաժարականի հարցին,- նշել է Ասադը,- եթե այդպես լիներ, ապա իմ հրաժարականը կկանգնեցներ բախումները։ Պարզ է, որ դա աբսուրդային տեսակետ է։ Լիբիայի, Յեմենի, Եգիպտոսի վերջին իրադարձությունները դրա վկայությունն են»։