«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԻԻՀ-ն ու ՄԱԳԱՏԷ-ն բանակցեցին

ԻԻՀ-ն ու ՄԱԳԱՏԷ-ն բանակցեցին
14.02.2013 | 11:47

Իրանի մայրաքաղաքում այսօր ավարտվել է Իրանի Իսլամական Հանրապետության և ՄԱԳԱՏԷ-ի միջև բանակցությունների հերթական փուլը։ Ատոմային էներգետիկայի իրանյան կազմակերպության գրասենյակում տեղի ունեցած բանակցությունների մանրամասների մասին առայժմ տեղեկություններ չկան։
Թեհրանի աղբյուրները հաղորդում են, որ հիմնական ուշադրությունը սևեռվել է Իրանի Պարչին ռազմական օբյեկտում նոր միջազգային զննում անցկացնելու հարցին։ ՄԱԳԱՏԷ-ում մտավախություններ ունեն, որ Պարչին կարող է օգտագործվել միջուկային զենք ստեղծելու և փորձարկելու ընթացքում։ Իրանցիները կտրականապես հերքում են նման հնարավորությունը, սակայն համաձայնել են քննարկել ստուգման մանրամասները։

Դիտվել է՝ 1091

Մեկնաբանություններ