«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Իլհամ Ալիևը տարվա կոռուպցիոներ է ճանաչվել

Իլհամ Ալիևը տարվա կոռուպցիոներ է ճանաչվել
04.01.2013 | 17:46

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարվա մարդ է ճանաչվել միջազգային «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման» նախագծի կողմից ։ Նա առաջին գործիչն է, որ արժանանում է այդ կոչմանը: Կոչումը ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների կողմից շնորհվում է այն անձանց, որոնք 2012թ. բազմիցս հիշատակվել են կոռուպցիայի և հանցավորության մասին նյութերում:

Ալիևն այս կոչմանն արժանացել է բազմաթիվ փաստաթղթերի հիման վրա, որոնք վկայում են նրա և նրա ընտանիքի անդամների կողմից տարբեր ոլորտներում, այդ թվում հեռահաղորդակցային, շինարարարկան, արդյունաբերական, հանքարդյունաբերության, պետական տարբեր գործարքների միջոցով անձնական մեծ շահույթներ ստանալու մասին:
OCCRP-ի փորձագիտական խումբը, որտեղ ներկայացված են 60 լրագրող և 15 ԶԼՄ, երկրոդ հորիզանականը շնորհել են ալբանացի նարկոբարոն Նասեր Կելմենդիին, Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Փաստաթղթերը վկայում են Ալիևի ընտանիքի՝ երկրի խոշոր ընկերություններում, այդ թվում՝ բանկերում, շինարարական, հեռահաղորդակցային ձեռնարկություններում, գաղտնի մասնաբաժիններ ունենալու մասին: Բացի այդ՝ Ալիևների ընտանիքը անշարժ գույք է գնել արտերկրում:
Նախագծի նպատակը մարդկանց տեղեկացնելն է՝ ինչպես են գործում աշխարհում կազմակերպված հանցավորությունն ու կոռուպցիան:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1459

Մեկնաբանություններ