ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Վենեսուելան արտաքսում է Պարագվայի դեսպանին

Վենեսուելան արտաքսում է Պարագվայի դեսպանին
18.10.2012 | 11:48

Վենեսուելայում Պարագվայի դեսպան Վիկտոր Կասարտելին հայտնել է, որ իրեն և իր երեք գործընկերներին հրամայված է երեք օրերի ընթացքում լքել Կարակասը։ Վենեսուելայի իշխանությունները ոչ մի կերպ չեն մեկնաբանել իրենց որոշումը։
Պարագվայի նախագահ Ֆերնանդո Լուգոյին պաշտոնանկ անելուց հետո երկու երկրների հարաբերությունները սառեցված են։ Վերջինս պաշտոնանկ է արվել 2012թ. հունիսին՝ իր պարտականությունները պատշաճ չկատարելու պատճառաբանությամբ։
Երկու երկրներն էլ հետ են կանչել իրենց դեսպաններին, իսկ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ Լուգոյի հեռացման հետևում իրականում կանգնած է նարկոմաֆիան։

Դիտվել է՝ 1141

Մեկնաբանություններ