Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Թալիբները չեն թույլատրում պատվաստումներ անել պակիստանցի երեխաներին

Թալիբները չեն թույլատրում պատվաստումներ անել պակիստանցի երեխաներին
16.07.2012 | 19:58

Պակիստանում մեկնարկել է պոլիոմելիտի դեմ պատվաստման ծրագիրը, սակայն այդ ծրագրին չի մասնակցի մոտ 250 հազար երեխա։
Թալիբներն արգելել են պատվաստումներ կատարել Հյուսիսային և Հարավային Վազիրիստան շրջանների երեխաներին այնքան ժամանակ, մինչև ԱՄՆ-ն չդադարեցնի անօդաչու թռչող սարքերի կիրառումը երկրում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը դատապարտել է թալիբների նման որոշումը։
Պակիստանն աշխարհի երեք երկրներից մեկն է, որտեղ մինչ այժմ չի հաղթահարվել պոլիոմելիտը։

Դիտվել է՝ 4558

Մեկնաբանություններ