ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Կրթական համակարգը պետք է արտադրի ակտիվ ու լավ քաղաքացիներ

Կրթական համակարգը պետք է արտադրի ակտիվ ու լավ քաղաքացիներ
11.08.2024 | 09:01

Այնպես, ինչպես կյանքի պրոցեսում ավելցուկի տեսքով գեներացվող հավելյալ արժեքը ուժի համարժեք է տնտեսության զարգացման գործում և ունի սկզբունքային ու շատ կարևոր դրական նշանակություն, այնպես էլ դինամիկայի մեջ գտնվող կյանքին ուղեկցող բոլոր տեսակի ավելցուկները, լինեն դրանք ինֆորմացիոն, գիտական, կամ սոցիալական-գաղափարախոսական, բոլոր փոփոխությունների ու զարգացումների հիմքն են, որոնք սերտորեն կապված են երկրների կրթական համակարգերի հետ։

Բայց ոչ բոլոր փոփոխություններն ու զարգացումներն են, որ պետականության ու իշխանության կայունության և մարդկանց բարօրության իմաստով կարող են ունենալ միարժեք դրական իմաստ։

Այսինքն, կրթական համակարգի կողմից կա գիտելիքային ու գաղափարական բազմազանության գեներացման մի մակարդակ, որից վերև պետականության կայունությունը սկսում է տուժել։

Պարզ ասած, պետականության կյանքում կա մտածող մարդկանց մի տոկոսային թիվ, որից վերև, պայմաններից կախված, դա կարող է դառնալ մասշտաբային անկայունությունների աղբյուր։

Դա նշանակում է, որ կրթական համակարգը, լինելով պետական գլոբալ համակարգի ածանցյալը, պետք է նպատակաուղղված լինի դեպի պետականության պահանջների բավարարումը։

Այս իմաստով ցանկացած կրթական համակարգ տվյալ երկրի պայմաններում պետք է լինի պետականության կայունության և նրա զարգացման կոմպրոմիս, այսինքն, այն պետք է արտադրի ակտիվ ու լավ քաղաքացիներ, որոնք ապահովում են պետականության կայունությունը և գիտելիքներով ու դրանք կիրառելու հմտություններով օժտված մասնագետներ, որոնք ապահովում են նույն պետականության հզորությունը։

Այսինքն, ցանկացած երկրում կրթական քաղաքականությունը պետականության գլոբալ պահանջներից բխող կոմպրոմիսի հետևանք է, որը, կոնկրետ պայմաններից կախված, կարող է ավելի մեծ առավելություն տալ լավ քաղաքացիներ արտադրելուն, իսկ մեկ այլ դեպքում՝ որակյալ մասնագետներ արտադրելուն։

Այստեղ պետք է հասկանալ նաև, որ վերևում բերված պնդումները ենթադրում են, որ որևէ տվյալ երկրի հերթական իշխանությունը վարում է անբասիր պետական և ժողովրդական քաղաքականություն, այսինքն, իր գործունեության մեջ թույլ չի տալիս էգոիստական բնույթի մասշտաբային սխալներ։

Այլ խոսքով, ասվածները ճիշտ են կայացած պետականությունների համար, իսկ չկայացած կամ կիսակայացած պետականություն ունեցող երկրներում կրթական քաղաքականության ոլորտում դժվար է գտնել հետևողական ու առանց ներքին հակասությունների մոտեցումներ։

Չէ՞ որ, ինչպես բազմիցս եղել է պատմության մեջ, մանավանդ դրա խառնակ ու անցումային շրջաններում, երբ իշխանություն գրավելը կամ այն պահելը դարձել է կյանքի ու մահու խնդիր, կրթական գործը, որպես երկրորդական խնդիր, կարող է անտեսվել, քանի որ կան շատ ավելի կարևոր ու հրատապ գործեր։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4214

Մեկնաբանություններ