ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մարդիկ կարող են լինել քաջ ու կռվող, բայց դաժան ճնշման տակ՝ անճարակ

Մարդիկ կարող են լինել քաջ ու կռվող, բայց դաժան ճնշման տակ՝ անճարակ
28.05.2024 | 17:03

Մարդկանց և, մանավանդ, ժողովուրդների հասցեին ցեխ շպրտելուց առաջ պետք է հաշվի առնել շատ ավելի լայն նկատառումներ, քան րոպեական էմոցիոնալ շարժառիթներն են։

Պետք չէ իրեն ունիվերսալ իմաստունի տեղ դնել ու ժողովրդի հասցեին չկշռադատված լուտանքներ շպրտել, որոնք, մի քիչ ավելի խոր մտածելու դեպքում կարելի է տեսնել, որ որևէ տեսակի նպատակով կամ նկատառումով արդարացված չեն։

Իմաստուն մարդը, մանավանդ մտածող մեկը լինելու հավակնողը, իրեն չպետք է թույլ տա ժողովրդի կամ մարդկանց հասցեին հայհոյախառն լեզվով խոսել կամ էլ նրանց մասին ասել բաներ, որոնք բումերանգով կարող են բնորոշել հենց դրանց հեղինակին, այն էլ՝ իր համար ոչ հաճելի կողմերով։

Դաժան բառերով արտահայտված նույն մտքերը կարելի է ներկայացնել շատ ավելի մեղմ ձևակերպումներով՝ հասկացողը կհասկանա։

Իսկ չհասկացողների համար նախատեսված պոպուլիստական փսևդոմտքային հեղեղը պարզապես իմաստ չունի։

Հարցերը շատ ավելի խորքային են, քան կարող է հասկացվել գավառական անալիտիկայի մակարդակի մոտեցումներով։

Նայեք ուկրաինացիների կռվելուն, նրանց անմռունչ մահվան գնալուն ու նաև չապստամբելուն անմիտ կառավարման ու իշխանության դեմ։

Այնպես որ, մարդիկ կարող են լինել քաջ ու կռվող, բայց դաժան ճնշման տակ՝ անճարակ։

Պակաս կարևոր չէ նաև կանխակալ կարծիքների ու թյուրիմացություններ դերը և նաև մարդկանց հունից հանելով ու իրենց համար անսովոր դաշտ տանելով, նրանց խելքահան անելը, մանավանդ, ազգայնամոլության ահռելի պոտենցիալը օգտագործելով։

Առաջին հայացքից անդեմ ու անճարակ թվացող ամեն մի ժողովուրդ, կախված կոնկրետ հանգամանքներից ու պայմաններից, կարող է դրսևորել անսպասելի ու դրական հատկությունների փունջ, որոնց մասին նախօրոք կասկած անգամ չի եղել։

Այս բանը հատկապես կախված է նրանից, թե ով է ժողովրդին առաջնորդում՝ հասարակ հաց ու պանիր ուտող մե՞կը, թե՞ գաղափարական, իմաստուն ու տեսանող մեկը, որի ջանքերն ուղղված են ոչ թե որևէ նեղլիկ անձնական շահի, այլ դեպի ապագան տանող ընդունելի ճանապարհ գտնելուն իր ժողովրդի համար։

Գավառական անալիտիկայի հիմնական բնութագրական գիծն այն է, որ առաջին հայացքից որպես գաղափարական բազմազանություն ներկայացող նրա մոտեցումների ամբողջությունը դուրս չի գալիս գաղափարական պարզամտության սահմաններից։

Մեր ներկա ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար պետք են նոր գաղափարներ ու մոտեցումներ, և այս իմաստով հուսադրող է վերջին ժամանակներս մեզնում տեղի ունեցող շարժումը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ, որը կոնցեպտուալ առումով գավառական բնույթի գաղափարական սահմանափակության շրջանակներից դուրս գալու եզակի օրինակ է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4108

Մեկնաբանություններ