Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Մեդվեդևն ավելի վաղ հենց այնպես չի հիշեցրել Հայտնությունում նշված ապոկալիպսիսի մասին-2

Մեդվեդևն ավելի վաղ հենց այնպես չի հիշեցրել Հայտնությունում նշված ապոկալիպսիսի մասին-2
29.05.2024 | 15:01

(սկիզբը` այստեղ)

Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին, ինչպես արդեն գրել ենք հոդվածի նախորդած մասում, բրիտանական «The Guardian» թերթին տված հարցազրույցում ասել է, որ Միացյալ Նահանգները Մոսկվային սպառնացել է «ոչնչացնել» ռուսական զորակազմը Հատուկ գործողության գոտում, եթե ՌԴ-ն ՈՒկրաինայում միջուկային զենք կիրառի:
Անդրադառնալով Լեհաստանի արտգործնախարարի ասածին, ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում մայիսի 26- ին հայտարարել է.
«Ամերիկացիների հարվածը մեր թիրախներին նշանակում է համաշխարհային պատերազմի սկիզբ, և ցանկացած արտաքին գործերի նախարար, նույնիսկ Լեհաստանի նման երկրի, պետք է դա հասկանա»։
Մեդվեդևը հայտարարել է նաև՝ «հաշվի առնելով, որ մեկ այլ լեհ՝ Դուդան, վերջերս հայտարարել է Լեհաստանում մարտավարական միջուկային զենք տեղակայելու ցանկության մասին, Վարշավան անմասն չի մնա և հաստատ կստանա ռադիոակտիվ մոխրի իր բաժինը»:
«Ռուսական սահմանի մոտ մեծանում է ՆԱՏՕ-ի հետախուզական գործունեության ակտիվությունը, մեծանում է դաշինքի զորքերի օպերատիվ-մարտական պատրաստության միջոցառումների ինտենսիվությունը, որոնց ընթացքում մշակվում են Ռուսաստանի Դաշնության դեմ ռազմական գործողությունների վարման սցենարներ, ներառյալ՝ մեր տարածքին միջուկային հարվածներ հասցնելը»,- Այսօր «РИА Новости»-ի տեղեկացմամբ , Սահմանապահի օրվա կապակցությամբ տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի առաջին տեղակալ- սահմանապահ ծառայության ղեկավար, բանակի գեներալ Վլադիմիր Կուլիշովը:
Ինչպես նշել է գործակալության զրուցակիցը, նման իրավիճակը պահանջում է համարժեք միջոցներ ձեռնարկել սահմանները պաշտպանելու համար:
«Իմ կարծիքով, եվրոպացի քաղաքական գործիչները միջուկային ռումբի մասին մտածում են որպես զսպման մարտավարական գործիք, այլ ոչ թե որպես մի բան, որն իսկապես պետք է օգտագործել, բայց այն, ինչի մասին նրանք չեն մտածել պատերազմի սկզբում, միևնույն է, կարող է տեղի ունենալ վերջում, իրագործվում են ամենավատ սցենարները», – «РИА Новости»- ի փոխանցմամբ, օրերս ասել է Հունգարիայի վարչապետ Օրբանը «Patriñta» յութուբյան ալիքին տված հարցազրույցում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում այսօր մասնակցել է Եվրամիության երկրների պաշտպանության նախարարների նիստին: Նախօրեին նա հանդես է եկել Ռուսաստանի տարածքում թիրախներին հարվածելու համար Կիևին արևմտյան զենքի օգտագործման սահմանափակումները վերացնելու օգտին:
Պատասխանելով «Известия»- ի այն հարցին, թե ինչպիսին կարող է լինել Ռուսաստանի պատասխանը նման գործողություններին և ինչ հետևանքների կհանգեցնի դա, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, «РИА Новости»- ի փոխանցմամբ , ասել է.
«Դա գիտեն մեր զինվորականները։ Դա գիտեն գերագույն գլխավոր հրամանատարը և մեր զինվորականները, որոնք համապատասխան հակաքայլեր են ձեռնարկում և պատրաստվում են դրանց»:
(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 11741

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ