ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ՀՀ ներքին գործերի նախարարություն - Ministry of Internal Affairs of Armenia

ՀՀ ներքին գործերի նախարարություն - Ministry of Internal Affairs of Armenia
16.03.2024 | 20:07

Ոստիկանության համակարգում ավելի շատ մարդ է աշխատում, քան մեր զինված ուժերում։ ՈՒ այս բազմահազարանոց «բանակից» տարբեր տեղերից պարբերաբար լրագրողներս բողոքներ ենք ստանում։

Երբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռին հայտնվածը որևիցե տեղ է գնում, հատկապես մարզ, պարեկները փակում են քաղաքացիների ճանապարհները։ Ոչ թե սահմանափակում, այլ հենց փակում։

Որոշ մարդկանց էլ, ովքեր իրենց քաղաքական անհանդուրժողականությունն են արտահայտել նիկոլ փաշինյանի հայատյաց գործունեության առնչությամբ, անձամբ զգուշացնում են, որ այն պահին, երբ սպասվում է փաշինյանի այցը, փողոց դուրս չգան, ղեկին չնստեն, մնան տանը, կամ որևիցե շինության ներսում։

Եվ մարզերից ստանում ենք նաև հարցադրումներ ոստիկաններին, պարեկներին, մնացած ուսադիրավորներին․

- Ինչու՞ եք առանձին զրույցներում, մարդկանց ասում, որ նիկոլին դուք էլ եք դեմ, բայց դե աշխատանք է, պիտի կատարեք ու խոչընդոտում եք մարդկանց տեղաշարժը, նիկոլի մարզեր այցերի ժամանակ։

- Ինչու՞ եք ընտրել ամոթալի աշխատանքը, պատվաբերից։

Օրինակ, ինչու՞ չեք գնում ու դիրք պահում, այլ ՄԵԿ-ին եք միայն փաստացի հսկում։ Այն մեկին, որն արդեն Արցախն էլ է հանձնել, այն մեկին, որը Հայաստանի զգալի մասում ադրբեջանական զորքերի առաջխաղացումն է թույլ տվել և դեռ տարածքներ ունի հանձնելու, ինչի մասին բացեիբաց հայտարարում է։

ՈՒ դուք բոլորդ ուրանում եք մեր հազարավոր զոհվածների հիշատակը։

Քանի՞ լումա արժի ձեր աշխատավարձը, երբ սահմանները ստիպված պահեստայիններն են պահում, այսպես ասած՝ բիձեքը, իսկ դուք մի նիկոլ։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2121

Մեկնաբանություններ